Երգիծական ներկայացում (հունիսյան փառատոն)

Լեռ Կամսար (Արամ Թովմասի Թովմաղյան, Տեր-Թովմաղյան)

Եթե մարդն աշխարհ գալիս մի բան չի վերցնում անցյալից և մի բան չի թողնում ապագային, ապա դրան դուրս պիտի գլորել մարդկային շարքից` որպես շինության համար անհարմար կլոր քար:

Գրականության մէջ երկու ժանր կա՝ ողբերգություն և կատակերգություն։ Այն չափով, որ չափով այս երկու ժանրերն ալ հավասարապէս կրնան մարդոց աչքէն արցունք քամել՝ իրենց էությամբ չեն տարբերվեր իրարմէ։ Տարբերությունն ձևական է, ու ես երկար խորհեր եմ, թէ այդ զույգ ձևերէն ո՞րն է գերադաս։ Վերջէն գտեր եմ, որ գերադասը կատակն է։

Կատակով մէկի մը կրնաս «մեծ շուն» ըսել և խաղաղություն ըլլա. բայց լուրջ ձևով եթէ «փոքրիկ լակոտ» անգամ ըսես՝ արյունահեղություն կպատահի։ Ես այս տարբերությունն Չեկայում բռնված ժամանակս զգացի։

Ինձ հետ ձերբակալված թուղթերուն մէջ կային երգիծական գրվածքներ, որք եթէ գրականության երկրորդ տեսակի ժանրով արտահայտված ըլլային, ինձի ամէն օր պիտի գնդակահարէին և օրական երեք անգամ՝ առտուն, կեսօրին և իրիկուն՝ ուտելէ առաջ։ Մինչդեռ այդ գրվածքներու համար ոչ միայն չգնդակահարեցին, այլ «կլյուչնիկէն» մինչև քննիչն ու դատախազ կխնդային անվերջ։ Չնայած այն հանգամանքին, որ այդ գրվածքներում «մեծ շուն» էի անվանած զիրենք։

Ամբողջ երեսուն տարի մեր սոցիալիստական  կառավարությունը ողբերգության արցունքներով լացուց իր ժողովուրդին։

Իսկ եթէ այսօր հանկարծ Ստալինը խնդա և հայտարարէ իր կառուցած սոցիալիզմն կատակ՝ հրամայէ քանդել բոլոր «կառուցված» սոցիալիզմն ու ամէն մարդ իր գործին անցնի, ան ատեն ժողովուրդն ավելի հորդ արցունք պիտի թափէ, միայն այս անգամ ուրախության արցունքներ։

Ո՛չ, կատակերգությունն ողբերգութենէն գերադաս է, ափսո՜ս, որ մեր կառավարությունն չի ուզեր օգտվել գրական այդ ժանրէն։

Հազվադեպ հանդիպող բառեր

Բագին — զոհասեղան
Բամբիշ — թագուհի, իշխանուհի
Բիլ — երկնագույն, կապույտ
Բույլ — աստղերի կույտ
Գարշապար — թույլ տեղ
Գեհեն — դժոխք
Գեղջուկ — գյուղացի
Գեղմ — բուրդ, ասր
Գինարբուք — խրախճանք, կեր ու խում
Գնարբուկ — ծաղիկ, բույս
Դժխեմ — անբախտ, չար, վատ, չարիք բերող
Դոնդող — ժելատին
Դրասանգ — ծաղկեպսակ
Դստիկոն — վերնատուն
Եդեմ — Դրախտ
Ելուզակ — ավազակ, կեղեքիչ, հարստահարիչ
Երկահուպ — բարձր շենք, երկնքին հպված
Զազիր — զզվանք առաջացնող, զզվելի, ստոր, գարշելի
Զամբիկ — մատակ ձի
Զեխ — շվայտ, ցոփ կյանքով ապրող
Զուգս — զարդարանք, արդուզարդ
Ընչազուրկ — ունեցվածքից զուրկ, սնանկ, չքավոր
Ընջուր — հմուտ, վարժված
Թաթառ — սատանի քամի, պտտահողմ
Թեփշի — ափսե, մատուցարան
Թնիջ — խաղողի կորիզ
Թվանիկ — հարուստ
Ժահր —  ցասուն,  մաղձ, բարկություն
Ժպիրհ — անամոթ, լկտի, լիրբ

Ընթերցե՞լ, ինչո՞ւ

set_character_style

Հաճախ լսում ենք՝ կարդալն օգտակար է։ Բայց ո՞րն է նրա օգուտը։ Սթրեսից ազատվելու համար գերադասում ենք քայլե՞լ, թե՞ երաժշտություն լսել։ Սասեքսի համալսարանի գիտնականները կարծում են, որ դրա փոխարեն ավելի լավ է ընթերցանությամբ զբաղվել։ Ընթերցանությունը համարվում է սթրեսի դեմ պայքարելու ամենաազդեցիկ միջոցը։ Միայն 6 րոպե ընթերցելը սթրեսի մակարդակը քչացնում է 1/3-ով։

Ի՞նչ է ընթերցանությունը. մտքի զարգացում, ինտելեկտ, ճիշտ խոսելու ունակություն և այլն: Բոլորն էլ ասում են, որ ընթերցանությունը միշտ եղել է և կլինի ցանկացած ուսուցման հիմք: Երբ մտածում ես, թե՞ ինչ կտա շատ ընթերցելը, պատասխան չես գտնում, սակայն ընթերցելուց հետո զգում ես տարբերությունները: Ընթերցանության շնորհիվ ավելի ճիշտ ես կարողանում արտահայտվել, մեկնաբանություններ անել: Սակայն այն, մեր օրերում, նաև լուրջ խնդիր է դարձել: Բոլորը ժամանակ են գտնում զբաղվել ամեն ինչով, բայց ոչ ընթերցանությամբ: Ի՞նչ անել որպիսզի ընթերցանությունը նորից զարգացում ապրի: Ամեն ինչ օր օրի ավելի է զարգանում, գիտական ոլորտներում մեծ թռիչքներով էլ հայտնագործություններ, էլ նորարարություններ ու բացահայտումներ են կատարվում, կյանքը շատ արագ առաջ է ընթանում, իսկ ընթերցանությունը մղվում է ետ: Բոլորս նախընտրում ենք ամեն ինչ անել էլեկտրոնային եղանակով՝ երբեմն ճիշտ չկիրառելով տեխնիկան, որը վնասում է մեզ: Իմ կարծիքով, ընթերցանությունը, մանավանդ՝ թղթայինը, արդեն առաջին տեղերում չէ, քանի որ մեր օրերում բոլորին գրավում են, այլ սոցկայքերը, համացանցը և այլն: Ասեմ, որ ինքս շատ եմ օգտվում համակարգչից, համացանացից, սակայն, եթե այն շատերի մոտ կախվածություն կարող է առաջացնել, ինձ դա չի սպառնում: Մեծ մասամբ համակարգիչը ինձ համար իմ ուսումնական գործիքն է: Ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջում, որտեղ ուսուցումը համակարգչային և այլ տեխնիկական միջոցներով է: Հիմա իմ օրինակը՝ ես ամեն օր կազմում եմ իմ օրվա ռեժիմը, պլանավորում եմ օրս. (далее…)

Առաջադրանքներ

  1. Փոլադյանն այնքան կարողություն ուներ, որ իրեն կարող էր թուլ տալ ցոփ ու շվայտ կյանք վարել:
    1. քանի որ
    2. որպես
    3. եթե
    4. որ
  2. Նա ակնդետ հետևում էր գետի ընթացքին, թե ինչպես էր այն գալարվում լերկ, մռայլատես գմբեթարդ բլուրների միջև:
    1. որտեղ
    2. երբ
    3. ինչպես
    4. ինչու
  1. Քանի որ կայծակը կաղնուն ավելի հաճախ է խփում, ուստի կայծակի ժամանակ պաստպարվելու տեղ փնտրելիս պետք է հեռու մնալ կանղուց:
    1. փնտրելուց
    2. փնտրելուն պես
    3. փնտրելիս
    4. փնտրելով
  1. Ինչ պարոն վարազդատը նոր գործի է անցել, նրան ոչ մի կերպ չեմ կարողանում տեսնել:
    1. Քանի դեռ
    2. երբ
    3. ինչ
    4. հենց
  1. Անհեթեթություններ դուրս մի տուր, թե չես կարող որևէ խելացի բան ասել:
    1. Թե չէ
    2. ինչպես
    3. թե
    4. ինչքան (далее…)

Ինչպես գրել հոդված

1. Տեքստի շարադրման սկզբունքները

Հոդվածը գրելիս հեղինակը պետք է պատկերացնի, թե որ ընթերցողներին է ուղված լինելու իր հոդվածը: Հեղինակը պետք է այնպես շարադրի միայն իրեն հայտնի նյութը, որ այն պարզ դառնա մնացածների համար: Հոդվածում հատուկ հետազոտությունների ներկայացման դեպքում` հեղինակը պետք է բացատրի ընթերցողին այդ հետազոտության առավել դժվար հատվածները: Եթե հոդվածը հայտնի աշխատությունների կամ այլ հեղինակների աշխատանքների վերլուծողական ակնարկ է, ապա խիստ կարևոր է հրատարակման պատրաստվող հոդվածում հեղինակային վերաբերմունքի, քննադատչական վերլուծությունների, ամփոփումների և համապատասխան հղումների առկայությունը: Այս հանգամանքը առավել կարևորվում է մեր ժամանակներում, քանի որ լայն տարածում է ստացել ինտերնետային կայքերի նյութերից օգտվելը և չեն բացառվում գրագողության դեպքերը:

Հոդված տեքստի շարադրմանը ներկայացվող հիմնական պահանջներն են.

* հստակությունը,
* համառոտությունը,
* մտքի տրամաբանական զարգացումը,
* տրամաբանական ընդհատումների բացակայությունը,
* առավել պարզ տերմինների օգտագործումը,
* երկիմաստ բառերի օգտագործման բացառումը,
* օտարերկրյա տերմիններից խուսափումը,
* մտքի ընկալումը խոչընդոտող ավելորդ բառերից խուսափումը: (далее…)

Ֆիննական կրթական համակարգի 7 սկզբունքները

«Կամ մենք պատրաստում ենք կյանքի համար, կամ քննությունների. մենք ընտրում ենք 1-ինը»

Միջազգային հետազոտությունների համաձայն, որոնք 3 տարին մեկ անցկացնում է տնտեսական համագործակցության և զարգացման հեղինակավոր կազմակերպությունը, ֆինն դպրոցականները ցուցաբերել են աշխարհում ամենաբարձր կրթական մակարդակը։ Նրանք նաև մոլորակի ամենակարդացող երեխաներն են, բնական գիտությունների ցուցանիշով աշխարհում 2-րդն են, մաթեմատիկայի ցուցանիշով՝ 5-րդը։

Բայց նույնիսկ դա չէ մանկավարժական ընկերակցությանը հիացնողը։ Անհավատալի է, բայց այդպիսի բարձր արդյունքներ նրանք ունեն՝ ամենից քիչ ժամանակահատվածը դպրոցում անցկացնելով։

Ֆինլանդիայում միջին հանրակրթական պարտադիր ուսուցումը ներառում է երկաստիճան դպրոց՝

  • ստորին՝ 1-6-րդ դասարաններ
  • վերին՝ 7-9-րդ դասարաններ

Լրացուցիչ 10-րդ դասարանում սովորողները կարող են բարելավել իրենց գնահատականները։ Ապա երեխաներն ուղարկվում են կամ պրոֆեսիոնալ քոլեջ, կամ լիցեյ՝ շարունակելու ուսումը (11-12-րդ դաս.)։

Ֆիննական կրթական համակարգի միջին աստիճանի 7 սկզբունքները

1. Հավասարության սկզբունքը

ա. Դպրոցների հավասարությունը

Ֆինլանդիայում չկան ոչ էլիտար, ոչ էլ թույլ դպրոցներ։ Երկրի ամենախոշոր դպրոցում սովորում է 960 աշակերտ, ամենափոքրում՝ 11։ Բոլորն ունեն բացարձակապես նույն կահավորանքը, հնարավորությունները և հավասարաչափ ֆինանսավորումը։ (далее…)

Բարբառ

  1. Ինչքա՞ն բարբառ ունի հայերենը:

8-րդ դ. հայ մատենագիր Ստեփանոս Սյունեցին թվարկում էր 7 բարբառ` Կորճայքի, Տայքի, Խութի, Չորրորդ Հայքի, Սպերի, Սյունիքի և Արցախի: Հետագա հեղինակները երկար ժամանակ բարբառների հանգամանալից դասակարգում չեն կատարել` տեղեկություններ տալով միայն իրենց ծանոթ բարբառների մասին կամ բավարարվելով բարբառային հատկությունների թվարկմամբ ու խմբավորմամբ:

Առաջինը Հ. Աճառյանն է փորձ արել տալու հայ բարբառների ընդհանուր և հանգամանալից դասակարգում` 20-րդ դարի սկզբներին թվարկելով 31 բարբառ:

1930-ական թվականներին բարբառների թիվը հասցվում է 40-ի, իսկ 1953 թ. Ա. Ղարիբյանը թվարկում է 47 բարբառ: Հետագա հետազոտողների մոտ այս թիվը անընդհատ ավելանում է` անցնելով 50-ից:

1972 թ. Այս գրքի հեղինակը առաջարկում է բարբառների գնահատման որոշակի սկզբունքներ և ընդունում միայն 44 բարբառ:

Հետաքրքրական է նշել, որ Հ. Աճառյանի դասակարգման արդյունքների հրապարակումից հետո անցած երեք տասնյակ տարում բարբառային գրականության մեջ բարբառների թիվը ավելացվեց մոտավորապես մեկ տասնյակով, հաջորդ երեք տասնամյակում` ավելի քան մեկ տասնյակով, իսկ այս դասակարգման արդյունքների հրապարակումից հետո անցած երկու տասնյակ տարում բարբառների ընդհանուր թիվը գնահատվում է կայուն կերպով` 44:

2.Ե՞րբ են առաջացել հայերենի բարբառները:

Տարակարծություն է եղել ամենից առաջ գրաբարի և բարբառների փոխհարաբերության հարցում. բարբառները գրաբարից անկախ կազմավորումնե՞ր են, թե՞ առաջացել են հենց գրաբարից: (далее…)

Գրաբարի օլիմպիադա

Այր մի էր տանուտէր՝ որ տնկեաց այգի, եւ ցանգով պատեաց զնա, եւ փորեաց ի նմա հնձան, եւ շինեաց աշտարակ. եւ ետ զնա ցմշակս, եւ գնաց ի տար աշխարհ:  Իբրեւ մերձեցաւ ժամանակ պտղոյ, առաքեաց զծառայս իւր առ մշակսն՝ առնուլ զպտուղս նորա:  Եւ կալեալ մշակացն զծառայս նորա, զոմն տանջեցին, զոմն սպանին, զոմն քարկոծեցին:  Դարձեալ առաքեաց այլ ծառայս բազումս քան զառաջինսն, եւ արարին նոցա՝ նոյնպէս:  Յետոյ առաքեաց առ նոսա զորդի իւր, եւ ասէ. «Թերեւս՝ ամաչեսցեն յորդւոյ աստի իմմէ»:  Իսկ մշակքն իբրեւ տեսին զորդին, ասեն ընդ միտս. «Սա է ժառանգն, եկայք սպանցուք զսա, եւ կալցուք զժառանգութիւն սորա»:  Եւ առեալ՝ հանին զնա արտաքոյ քան զայգին, եւ սպանին:  Արդ՝ յորժամ եկեսցէ տէր այգւոյն, զի՞նչ արասցէ մշակացն այնոցիկ:  Ասեն ցնա` զչարսն չարաւ կորուսցէ. եւ զայգին տացէ այլոց մշակաց, որք տայցեն նմա զպտուղս ի ժամու իւրեանց:

Առաջադրանքներ.

  • Ընտրածդ առակից դուրս գրիր բառեր, որոնք գրվում և կարդացվում են տարբեր: Այդ բառերի օգնությամբ փորձիր տալ գրաբար տեքստի ճիշտ կարդալու մի քանի սահմանում:
    Զնա — ըզնա, պտղոյ — պտղո, զծառայս — ըզծառայս, իւր — յուր, Յետոյ  — հետո, յորդւոյ — հորդվա, յորժամ — հորժամ, զչարսն — ըզչարս, զպտուղս ի ժամու իւրեանց — ըզպտուղս ի ժամու յուրյանց
  • Փոխադրիր տեքստը աշխարհաբար:
    Կալվածատեր մի մարդ կար, որ մի այգի տնկեց, չորս կողմից ցանկապատեց այն, հնձանի համար փոս փորեց և աշտարակ շինեց, ապա այն վարձու տվեց մշակների, իսկ ինքը մեկնեց ուրիշ երկիր։  Երբ այգեկութի ժամանակը հասավ, իր ծառաներին ուղարկեց մշակների մոտ՝ բերքից իր բաժինն առնելու։ Մշակները, նրա ծառաներին բռնելով, մեկին ծեծեցին, մեկին սպանեցին, իսկ մյուսին էլ քարկոծեցին։ Այգու տերը դարձյալ ծառաներ ուղարկեց՝ թվով ավելի, քան նախկինները, բայց սրանց էլ նույն բանն արեցին։ Վերջում իր որդուն ուղարկեց նրանց մոտ՝ մտածելով. «Թերևս իմ որդուց քաշվեն»։ Բայց մշակները, երբ տեսան որդուն, իրենց մտքում ասացին. «Սա է ժառանգը, եկեք սպանենք սրան, որպեսզի տիրանանք նրա ժառանգությանը»։ Եվ բռնելով նրան՝ այգուց դուրս հանեցին ու սպանեցին։ Արդ, երբ այգու տերը գա, ի՞նչ կանի այդ մշակներին։ Այդ չար մշակներին անկասկած կսպանի և այգին վարձու կտա ուրիշ մշակների, որոնք նրա բերքի բաժինը նրան կտան իր ժամանակին։ 
  • Մեկնաբանիր ընտրածդ առակը:
    Իմ կարծիքով առակի շնորհիվ պետք է սովորել խղճալ և չարությամբ չլցվել, իսկ չարին թողնենք Աստծո հայեցողությանը:
  • Փորձիր գեղեցիկ և անսխալ կարդալ առակը, ձայնագրիր:
    Առակի ձայնագրությունը կարող եք լսել այստեղ
    (далее…)

Ֆերդինանդ դե Սոսյուրի լեզվի տեսության հիմնական դրույթները — Շվեյցարիացի լեզվաբան

Սոսյուրն իր լեզվաբանական գործունեությունն սկսել է պատմահամեմատական հետազոտություներով: Գործունեության երկրորդ շրջանում նա հանդես է եկել որպես տեսաբան և Մեյեի հետ միասին հիմք է դրել սոցիոլոգիզմին, որի հիման վրա էլ հետագայում զարգանում է կառուցվածքային լեզվաբանությունը: Նրա տեսությունը հիմնովին փոխեց ոչ միայն լեզվի օբյեկտիվ պատկերը, այլև հետազոտության մեթոդները: Սոսյուրի մոտեցումը դեդուկտիվ էր: Ըստ նրա՝ լեզվին պետք է նայել ներսից: Ելակետ ընդունելով այս սկզբունքը՝ նա առաջ է քաշում մի քանի հիմնարար դրույթներ, որոնք ներկայացնում են դիխոտոմիաների` հակադրությունների ձևով: Սոսյուրը հակադրում է ներքին և արտաքին լեզվաբանությունները, առաջ է քաշում լեզվի ներորոշ (իմանենտ) դիտարկման դրույթը` հիմնավորելով այն իր տեսության ելակետով: Այն է` լեզվաբանության ուսումնասիրության առարկան լեզվի համակարգն է` ՙինքն իր մեջ և ինքն իր համար՚: Լեզվի համակարգի ըմբռնումը Սոսյուրի տեսության անկյունաքարերից է: Սոսյուրը լեզուն բնութագրում է որպես նշանների համակարգ, որտեղ յուրաքանչյուր նշան իր տեղն ու արժեքն ունի: Նշանները մեկուսիչ են, ուստի լեզուն ոչ թե սոսկ նշանների ցանկ է, այլ համակարգ, որի միավորները գտնվում են կարգավորված հարաբերությունների մեջ: Համակարգի ներսում այս կար•ավորվածությունը կոչվում է կառուցվածք: Եթե լեզուն համակարգ է, որն ունի կառուցվածք, ապա նրա միավորների հատկություններն ու արժեքը կարող են բնութագրվել, եթե դրանք դիտարկվեն այդ համակարգի մյուս միավորների հետ ունեցած հարաբերություններում: Յուրաքանչյուր լեզվական միավոր գոյություն ունի նախ և առաջ մյուս միավորների հետ ունեցած հարաբերությունների մեջ, այսինքն` իր արժեքով: Դա առաջին հերթին նշանի երկու կողմերի` նշանակիչի և նշանակելիի հարաբերությունն է: Արժեք կոչվածը կարելի է բնութա•րել Սոսյուրի հետևյալ օրինակով. ֆրանսերեն mouton և անգլերեն muttuon բառերի համեմատությամբ: Ֆրանսերեն mouton նշանակում է մի դեպքում ոչխար, մյուս դեպքում` ոչխարի միս, իսկ ոչխար հասկացության համար գոյություն ունի sheep բառը: Փաստորեն ֆրանսերենի mouton-ը համարժեք է անգլերենի mutto և sheep բառերին: Այս բառերը համեմատված լեզուների բառապաշարում տարբեր դիրք ունեն, ուստի նաև տարբեր արժեք: Այս երկու բառերի արժեքն իհարկե միայն այսքանով չի սահմանափակվում, քանի որ լեզվի համակարգում նշանները դիտարկվում են տարբեր տեսանկյուններից և տարբեր հարաբերությունների հիման վրա: Օրինակ՝ ոչխար և արածել բառերը կազմում են ասոցիատիվ կապ, որ հաճախ օգտագործվում է նախադասության մեջ, կամ teiten(ritt-geritten), streiten(stritt-gestritten) բայերը պատկանում են անկանոն բայերի միևնույն խմբին: Այս օրինակները ցույց են տալիս, որ հարաբերությունները համակարգում միշտ որոշակի հարաբերություններ են, որոնք վերաբերում են նշանի տարբեր կողմերին: Յուրաքանչյուր նշան պատկանում է այս համակարգի մի կոնկրետ բազմության: Պետք է խոսել ոչ թե այն մասին, որ լեզվական նշաններն իրենց տեղն ունեն համակարգում, այլ այն մասին, որ այդ նշաններն իրենց տեղն են գտնում լեզվի տարբեր ենթահամակարգերում, որոնք նշանների արժեքը տարբեր տեսանկյուններից են որոշում` այլ նշանների հետ ունեցած նմանության և տարբերության հարաբերության հիման վրա: Սա նշանակում է, որ կախված այն հանգամանքից, թե, նշանը ինչ կառուցվածքային կապի մեջ է դիտարկվում, այն կարող է բազմաթիվ տարբեր արժեքներ ունենալ: Արժեքը որոշող հարաբերությունների մեջ հատկապես կարևոր են տարբերությունները, հետևաբար լեզուներում չկան հնչյուններ և մտքեր, այլ կան հնչյունական և մտքային տարբերություններ: Ըստ Սոսյուրի լեզվում չկա ոչինչ , բացի տարբերություններից: Որպես նշանային համակարգ ներկայացվող լեզվին Սոսյուրը հակադրում է խոսքը, որն այդ համակար•ի գործադրումն է: Լեզվի և խոսքի տարբերակման հետ Սոսյուրը կատարում է զուգորդային և շարակարգային հարաբերությունների տարբերակումը` զուգորդային հարաբերությունը վերագրելով լեզվին, իսկ շարակարգայինը` խոսքին: (далее…)

Առաջադրանք լեզվաբանությունից

1. Ո՞րտարբերակում են ճիշտ նշված հայերենի գրային շրջանի զարգացման փուլերը։
1․ գրաբար (5-9-րդդդ.), միջինհայերեն (10-17-րդդդ.), աշխարհաբար (18-րդդարիցմինչևմերօրերը):
2. գրաբար (5-11-րդդդ.), միջինհայերեն (12-16-րդդդ.), աշխարհաբար (17-րդդարիցմինչևմերօրերը):
3. գրաբար (5-10-րդդդ.), միջինհայերեն (11-16 դդ.), աշխարհաբար (17-րդդարիցմինչևմերօրերը):
4. գրաբար (5-12-րդդդ.), միջինհայերեն (13-17-րդդդ.), աշխարհաբար (18-րդդարիցմինչևմերօրեր):
2. Ո՞ր լեզվաընտանիքին է պատկանում հայերենը:
1. Իբերակովկասյան
2. Դրավիդյան
3. Հնդեվրոպական
4. Ֆիննաուգրական
3. Գրերի ստեղծումից հետո հայերենը զարգացման քանի՞փուլ է անցել:
1. Հինգ
2.Չորս
3. Երեք
4. Երկու
4.Նշիր այն գիտնականներին, ովքեր հեղինակել են «Հայոց լեզվի դարձվածաբանական բառարանը»:
1.Ստեփանոս Մալխասյան
2.Հովհաննես Բարսեղյան
3.Արարատ Ղարիբյան
4. Աշոտ Սուքիասյան
5. Էդուարդ Աղայան
6. Սերգեյ Գալստյան (далее…)