Ֆերդինանդ դե Սոսյուրի լեզվի տեսության հիմնական դրույթները — Շվեյցարիացի լեզվաբան

Սոսյուրն իր լեզվաբանական գործունեությունն սկսել է պատմահամեմատական հետազոտություներով: Գործունեության երկրորդ շրջանում նա հանդես է եկել որպես տեսաբան և Մեյեի հետ միասին հիմք է դրել սոցիոլոգիզմին, որի հիման վրա էլ հետագայում զարգանում է կառուցվածքային լեզվաբանությունը: Նրա տեսությունը հիմնովին փոխեց ոչ միայն լեզվի օբյեկտիվ պատկերը, այլև հետազոտության մեթոդները: Սոսյուրի մոտեցումը դեդուկտիվ էր: Ըստ նրա՝ լեզվին պետք է նայել ներսից: Ելակետ ընդունելով այս սկզբունքը՝ նա առաջ է քաշում մի քանի հիմնարար դրույթներ, որոնք ներկայացնում են դիխոտոմիաների` հակադրությունների ձևով: Սոսյուրը հակադրում է ներքին և արտաքին լեզվաբանությունները, առաջ է քաշում լեզվի ներորոշ (իմանենտ) դիտարկման դրույթը` հիմնավորելով այն իր տեսության ելակետով: Այն է` լեզվաբանության ուսումնասիրության առարկան լեզվի համակարգն է` ՙինքն իր մեջ և ինքն իր համար՚: Լեզվի համակարգի ըմբռնումը Սոսյուրի տեսության անկյունաքարերից է: Սոսյուրը լեզուն բնութագրում է որպես նշանների համակարգ, որտեղ յուրաքանչյուր նշան իր տեղն ու արժեքն ունի: Նշանները մեկուսիչ են, ուստի լեզուն ոչ թե սոսկ նշանների ցանկ է, այլ համակարգ, որի միավորները գտնվում են կարգավորված հարաբերությունների մեջ: Համակարգի ներսում այս կար•ավորվածությունը կոչվում է կառուցվածք: Եթե լեզուն համակարգ է, որն ունի կառուցվածք, ապա նրա միավորների հատկություններն ու արժեքը կարող են բնութագրվել, եթե դրանք դիտարկվեն այդ համակարգի մյուս միավորների հետ ունեցած հարաբերություններում: Յուրաքանչյուր լեզվական միավոր գոյություն ունի նախ և առաջ մյուս միավորների հետ ունեցած հարաբերությունների մեջ, այսինքն` իր արժեքով: Դա առաջին հերթին նշանի երկու կողմերի` նշանակիչի և նշանակելիի հարաբերությունն է: Արժեք կոչվածը կարելի է բնութա•րել Սոսյուրի հետևյալ օրինակով. ֆրանսերեն mouton և անգլերեն muttuon բառերի համեմատությամբ: Ֆրանսերեն mouton նշանակում է մի դեպքում ոչխար, մյուս դեպքում` ոչխարի միս, իսկ ոչխար հասկացության համար գոյություն ունի sheep բառը: Փաստորեն ֆրանսերենի mouton-ը համարժեք է անգլերենի mutto և sheep բառերին: Այս բառերը համեմատված լեզուների բառապաշարում տարբեր դիրք ունեն, ուստի նաև տարբեր արժեք: Այս երկու բառերի արժեքն իհարկե միայն այսքանով չի սահմանափակվում, քանի որ լեզվի համակարգում նշանները դիտարկվում են տարբեր տեսանկյուններից և տարբեր հարաբերությունների հիման վրա: Օրինակ՝ ոչխար և արածել բառերը կազմում են ասոցիատիվ կապ, որ հաճախ օգտագործվում է նախադասության մեջ, կամ teiten(ritt-geritten), streiten(stritt-gestritten) բայերը պատկանում են անկանոն բայերի միևնույն խմբին: Այս օրինակները ցույց են տալիս, որ հարաբերությունները համակարգում միշտ որոշակի հարաբերություններ են, որոնք վերաբերում են նշանի տարբեր կողմերին: Յուրաքանչյուր նշան պատկանում է այս համակարգի մի կոնկրետ բազմության: Պետք է խոսել ոչ թե այն մասին, որ լեզվական նշաններն իրենց տեղն ունեն համակարգում, այլ այն մասին, որ այդ նշաններն իրենց տեղն են գտնում լեզվի տարբեր ենթահամակարգերում, որոնք նշանների արժեքը տարբեր տեսանկյուններից են որոշում` այլ նշանների հետ ունեցած նմանության և տարբերության հարաբերության հիման վրա: Սա նշանակում է, որ կախված այն հանգամանքից, թե, նշանը ինչ կառուցվածքային կապի մեջ է դիտարկվում, այն կարող է բազմաթիվ տարբեր արժեքներ ունենալ: Արժեքը որոշող հարաբերությունների մեջ հատկապես կարևոր են տարբերությունները, հետևաբար լեզուներում չկան հնչյուններ և մտքեր, այլ կան հնչյունական և մտքային տարբերություններ: Ըստ Սոսյուրի լեզվում չկա ոչինչ , բացի տարբերություններից: Որպես նշանային համակարգ ներկայացվող լեզվին Սոսյուրը հակադրում է խոսքը, որն այդ համակար•ի գործադրումն է: Լեզվի և խոսքի տարբերակման հետ Սոսյուրը կատարում է զուգորդային և շարակարգային հարաբերությունների տարբերակումը` զուգորդային հարաբերությունը վերագրելով լեզվին, իսկ շարակարգայինը` խոսքին:

Լեզուն որպես համակարգ, ըստ Սոսյուրի, կարող է դիտարկվել ժամանակի որևէ կոնկրետ պահին, քանի որ լեզուն գոյություն ունի տվյալ ժամանակի մեջ: Պատմության ուսումնասիրությունը վերաբերում է ոչ թե լեզվի ամբողջ համակարգին, այլ նրա առանձին տարրերին, հետևաբար լեզվի համաժամանակյա և տարաժամանակյա հետազոտությունների միջև ընտրելիս, Սոսյուրը հարցը լուծում է հօգուտ համաժամանակայինի: Ըստ նրա տարաժամանակությունը հատուկ է խոսքին, քանի որ բոլոր փոփոխությունները կատարվում են նախ խոսքում: Լեզվի համաժամանակային վիճակի վրա ուշադրություն հրավիրելը, լեզվի  և խոսքի տարբերակումը, համակարգի ըմբռնումը լեզվաբանության մեջ մտցնելը  և համակարգում միավորների արժեքի որոշելու անհրաժեշտության գիտակցումը մեծ ազդեցություն ունեցան լեզվաբանության հետագա զարգացման վրա, սակայն Սոսյուրի դրույթները հաճախ շատ ծայրահեղ են և հատկապես անընդունելի է հակադրությունների ծայրահեղացումը, որն ի վերջո հանգեցնում է հակադրվող մտքերի միասնության անտեսմանը: Տարբերությունների ըմբռնումը չպիտի հանգեցնի երկու տարբեր իրողությունների իրարից բոլորովին մեկուսացնելուն և կտրելուն:

Հակադրվելով տարաժամանակությամբ սահմանափակվող երիտքերականներին` Սոսյուրը նույնքան ծայրահեղ ձևով պնդում է հակառակը: Սոսյուրի տեսության մեջ կան դրույթներ, որոնք կարող են կասկածի տակ առնվել, քանի որ նույն իրողությանը  տարբեր մեկնաբանություններ կարող են տրվել: Այդպես է օրինակ լեզվական նշանի համակարգայնության մասին պնդումը, 20-րդ դարի լեզվաբանների մեծ մասը կրկնում է այդ դրույթը, բայց և Սոսյուրից առաջ և հետո գոյություն են ունեցել այլ տեսակետներ: Հակասություն կա նաև նշանի երկու հակադիր կողմերի մասին Սոսյուրի տեսության մեջ: եթե նշանակիչը և նշանակյալը հակադիր եզրեր են, ապա նրանց միջև որևէ կապ չպիտի լինի, ինչն իհարկե այդպես չէ: Հետագայում լեզվաբանության մեջ •րեթե համատարած ընդունելի դարձան լեզվի և խոսքի զու•որդական և շարակարգային հարաբերությունների համաժամանակության և տարաժամանակության տարբերակումները:

Այսպիսով` լեզվական նշանի գնահատման մեջ սկզբունքային են հետևյալ դրույթները.

  1. Նշանն ունի երկու եզր` նշանակիչ և նշանակյալ: Նշանակյալը հասկացությունն է, իսկ նշանակիչը` հնչյունական պատկերը:
  2. Քանի որ և հասկացությունը և հնչյունական պատկերը գոյություն ունեն մարդու հոգեկան աշխարհում, հետևաբար լեզվական նշանը երկկողմանի հոգեկան էություն է:
  3. Լեզվական նշանը կամայական է, պատճառաբանված չէ, այսինքն նշանակիչի և նշանակյալի միջև բնական կապ գոյություն չունի:
  4. Նշանակիչն ունի գծային բնույթ:

Նշանակիչի և նշանակյալի հարաբերությունը Սոսյուրը նկարագրում է երեք հսկացություններով.

1)     կամայականություն (Arbitraritat)

2)     պայմանականություն (Konventionalitat)

3)     զուգորդականություն (Assoziativ)

1)     Նշանակում է, որ չնայած նշանի արտահայտության և բովանդակության կախվածությանը, այս հարաբերությունները բնությունից տրված չեն, դրանք կամայական են, որից հետևում է, որ նշանի ձևը պայմանավորված չէ նրա բովանդակությամբ: Հազիվ թե կարելի լինի պնդել, թե Baum հնչյունական պատկերը ավելի շատ է ծառ հիշեցնում, քան tree անգլերենում կամ albero իտալերենում: Բացառություն կարող են կազմել բնաձայնությունները: Լրիվ կամայական չէ նաև կապը նշանի ձևի և բովանդակության միջև բարդ նշանների (բառերի) մեծ մասում:

2)     Այն, որ նշանների ձևի և բովանդակության կապը կամայական է, չի նշանակում նշանները խոսողի կողմից կարող են գործածվել կամայական: Նշանը օգտագործողները պետք է նույն նշանակիչի դեպքում միևնույն նշանակելին հասկանան, այլապես հաղորդակցությունը անհնարին կդառնա: Որքան համապատասխանությունը մեծ լինի, այնքան հաղորդակցությունը լիարժեք կլինի:

3) Նշանները տեղակայված են մեր հիշողության մեջ, ուստի դրանք մեր գիտակցության շնորհիվ են նշաններ: Նշանակիչի և նշանակյալի կապը հաև հոգեկան բնույթի է, որը Սոսյուրն անվանել է ասոցիատիվ:

Սոսյուրի տեսությունը հիմք հանդիսացավ կառուցվածքային լեզվաբանության ձևավորման համար, որն իր հիմնական դրույթները վերցրել է Սոսյուրից, սակայն կառուցվածքային լեզվաբանության մեջ  շեշտադրման մի էական փոփոխություն: Սոսյուրի համար առաջնային էր համակարգի ըմբռնումը, մինչդեռ նրա հետևորդները կարևորում են լեզվի կառուցվածքը: Այս երկու հասկացությունները փոխկապակցված են, սակայն նույնը չեն: Համակարգի հիմքում ընկածն է ամբողջականության, միավորման սինթեզի սկզբունքը, իսկ կառուցվածքի ուսումնսիրությունը ենթադրում է ամբողջի մասնատում, վերլուծություն, անալիզ:

Գենդերային լեզվաբանություն

Կանանց և տղամարդկանց իրավահավասարության դրսևորումները լեզվում

Անհերքելի փաստ է, որ քաղաքակրթության զարգացմանը զուգընթաց աճում է կանանց հասարակական-քաղաքական ակտիվությունը: Ակտիվություն հասկացությունն այստեղ միտումնավոր է ընտրված, քանի որ խոսքը կնոջ դերի կարևորության մասին չէ: Կնոջ դերը բոլոր քաղաքակրթություններում և բոլոր ժամանակներում անառարկելիորեն բացառիկ կարևոր է եղել: Այդ մասին են վկայում բազմաթիվ պատմական իրողություններ և գրավոր հուշարձաններ: Որպես օրինակ կարելի է բերել  հին հայկական իրավունքի հուշարձանները (Գրիգոր Լուսավորիչ ՙԱշտիշատի կանոնները՚, 4-րդ դար, Հովհան Իմաստասեր Օձնեցու կանոնները, 7-րդ դար, Դավիթ Ալավկա որդու ՙԿանոնագիրք՚, Մխիթար Գոշ ՙԴատաստանա•իրք Հայոց՚ 12-րդ դար և այլն), որոնցում ամենայն մանրամասնությամբ և հոգածությամբ մշակված են կանանց իրավունքներն ու պարտականությունները և դրանց խախտման դեպքում` պատժաձևերն ու պատժաչափերը: Կինը լինելով հայ հասարակության և ընտանիքի առանցքը`  ստանձնելով մեծ  պարտավորություններ, զարմանալիորեն նվազ իրավունքներ է բանեցրել: Դարեր շարունակ տղամարդու իշխանության գերակայությունը, գոնե առերես, ընդունվել է որպես ինքնըստինքյան հասկանալի և անառարկելի իրողություն: Այս դիրքորոշումը սակայն միայն հայ իրականության մեջ չէ, որ կարծրատիպի է վերածվել: Կանայք իրենց անտեսված և երկրորդական են զգացել նաև այլ հասարակություններում, ուստի երևույթը համամարդկային բնույթի է: Այս թերարժեքությունն էր թերևս, որ ծնեց ֆեմինիստական շարժումը:

Փոխվել են ժամանակները, փոխվել է կանանց հասարակական, քաղաքական և մասնագիտական դերակատարությունը համաշխարհային արենայում, բայց  հասարակական գիտակցության մեջ դաջված կարծրատիպային մտածողությունը նույն տեմպով չի արձագանքում տեղի ունեցող տեղաշարժերին:  Այս զարգացումները կարելի է տեսնել նաև լեզվում` դիտարկելով, թե դրանք ինչ չափով են արտացոլված:

Լեզուն, ինչպես հայտնի է, բնական երևույթ է և մեր գիտակցության կրողն ու արտահայտողը, որը, բնականաբար, չի կարող զերծ մնալ հասարակական զարգացումների ազդեցություններից: Գենդերը` լինելով ոչ թե բնական, այլ մշակութային երևույթ, միշտ չէ որ բնականոն արտահայտություն է գտնում լեզվում: Որքան բարձր է տվյալ հասարակության մեջ կնոջ ինքնագնահատականը, սեփական դերի կարևորումը և իրավունքների գիտակցումը, այնքան ավելի արտահատված են դրանք լեզվում:

Պատահական չէ, որ ֆեմինիստական լեզվաբանությունը հասավ նրան, որ որոշ երկրներում լեզվի վերաբերյալ օրենսդրության մեջ փոփոխություններ կատարվեցին: 1981 թվականից Գերմանիայի սահմանադրության մեջ տեղ գտավ կանանց և տղամարդկանց լեզվական իրավահավասարության վերաբերյալ դրույթը: 1987 թվականին Գերմանիայում կառավարությանն առընթեր աշխատանքային խումբ ստեղծվեց, որը զբաղվում էր իրավաբանական լեզվում կանանց և տղամարդկանց իրավահավասարության խնդիրներով: Խումբը պետք է մշակեր այլընտրանքային լեզվական արտահայտության միջոցներ, որոնք կանանց առավել տեսանելի կդարձնեն: Հարկ է նշել, որ մինչ այդ օրենքները ձևակերպվում էին, այսպես կոչված, ՙ՚-ով` այսինքն օրենքը հիշատակում էր միայն արական սեռին, սակայն ենթադրում` նաև ի•ական սեռը: 1997 թվականին Ամստերդամի պայմանագրով Եվրամիության բոլոր անդամ երկրների կողմից վավերացվեցին գենդերային այս մոտեցումները: Այսպիսով դրվեց սկիզբը. օրենքները, գրագրությունները, տեղեկատվական տեքստերն ու ձևաթղթերը վերաձևակերպվեցին և այլևս ուղղված չէին միայն արական սեռի ներկայացուցիչներին: Միևնույն ժամանակ  հարկ է նշել, որ սեռային առումով իրավահավասար լեզուն հեռու է դեռևս կատարյալ լինելուց և համընդհանուր շրջանառություն թերևս չի գտել: Համապատասխան ձևերի փնտրտուքներն ու նոր ձևերի ստեղծման գործընթացը շարունակվում է: Պայմանավորված կոնկրետ լեզվի ներքին ձևով և կառուցվածքային առանձնահատկություններով` այս պահանջը տարբեր խնդիրներ ու դժվարություններ է հարուցում: Գերմաներենում, չնայած նրա բառակազմական և փոխակերպական բազմաթիվ հնարավորություններին, դժվարությունը հիմնականում պայմանավորված է քերականական և բնական սեռերի միջև հաճախակի անհամապատասխանությամբ և շարահյուսական կառույցներում տարբեր խոսքի մասերի փոխհամաձայնեցմամբ: Խնդրահարույց է նաև թար•մանության ժամանակ համապատասխան համարժեքներ գտնելու հարցը: Պետք է տալ այնպիսի ձևակերպումներ, որոնք ընդունելի լինեն իրավահավասարության տեսակետից, իսկ արդյունքում` չտուժեն բովանդակությունն ու ընկալելիությունը:

 

ԴԱՐՁՎԱԾԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ
Լեզվում կան կայուն վերաիմաստավորված կապակցություններ, օրինակ՝ խոսքը կտուրը գցել, սար ու ձոր ընկնել կապակցություններից առաջինը նշանա- կում է խոսակցության առարկան թաքցնելու, խասակցին կամ նոր եկողին շեղելու նպատակով խոսակցության նյութը փոխել, իսկ երկրորդը նշանակում է որոնել, թափառել կամ խոսքը հիմնական նյութից դիտմամբ հեռացնել։ Այսպիսի կապակ- ցությունները դարձվածային միավորներ կամ դարձվածքներ են։ Դարձվածքներ են կոչվում կայուն, վերաիմաստավորված, պատրաստի վերարտադրելի կապակցությունները։ Դարձվածքների տեղին գործածությունը հարստացնում ու գեղեցկացնում է խոսքը, այն դարձնում սեղմ, դիպուկ ու սրա- միտ։ Մեկ դարձվածի տեղին գործածումով խոսողը կարող է խուսափել երկար- բարակ նկարագրությունից ու բնորոշումից։ Դարձվածային միավորները գործած- վում են կյանքի տարբեր բնագավառներում ու ոլորտներում, իսկ գեղարվես- տական խոսքում դրանք մեծապես կիրառվում են խոսքին պատկերավորություն հաղորդելու, խոսքը գեղեցկացնելու, չափածոյում նաև հանգավորման նպա- տակով։ Բերենք օրինակ. Խորքերում գանձ ունեն քարափները, Թիկունքներին ունեն անտառ ու հերկ… Միայն մի բան չունեն քարափները. Քարափները չունեն կարապի երգ (Համո Սահյան)։ Բերված օրինակում գործածված է կարապի երգ դարձվածքը։ Այն նշանակում է վերջին ստեղծագործություն, վերջին երգ, ավարտ։ Այս վերջին իմաստով էլ գործածված է բանաստեղծության մեջ։ Դարձվածային միավորների իմաստի արտահայտման համար կարևոր է նաև խոսքային այն միջավայրը, որում գործածվում է։

Предыдущая запись
Следующая запись
Оставьте комментарий

Оставьте комментарий