Ընթերցե՞լ, ինչո՞ւ

set_character_style

Հաճախ լսում ենք՝ կարդալն օգտակար է։ Բայց ո՞րն է նրա օգուտը։ Սթրեսից ազատվելու համար գերադասում ենք քայլե՞լ, թե՞ երաժշտություն լսել։ Սասեքսի համալսարանի գիտնականները կարծում են, որ դրա փոխարեն ավելի լավ է ընթերցանությամբ զբաղվել։ Ընթերցանությունը համարվում է սթրեսի դեմ պայքարելու ամենաազդեցիկ միջոցը։ Միայն 6 րոպե ընթերցելը սթրեսի մակարդակը քչացնում է 1/3-ով։

Ի՞նչ է ընթերցանությունը. մտքի զարգացում, ինտելեկտ, ճիշտ խոսելու ունակություն և այլն: Բոլորն էլ ասում են, որ ընթերցանությունը միշտ եղել է և կլինի ցանկացած ուսուցման հիմք: Երբ մտածում ես, թե՞ ինչ կտա շատ ընթերցելը, պատասխան չես գտնում, սակայն ընթերցելուց հետո զգում ես տարբերությունները: Ընթերցանության շնորհիվ ավելի ճիշտ ես կարողանում արտահայտվել, մեկնաբանություններ անել: Սակայն այն, մեր օրերում, նաև լուրջ խնդիր է դարձել: Բոլորը ժամանակ են գտնում զբաղվել ամեն ինչով, բայց ոչ ընթերցանությամբ: Ի՞նչ անել որպիսզի ընթերցանությունը նորից զարգացում ապրի: Ամեն ինչ օր օրի ավելի է զարգանում, գիտական ոլորտներում մեծ թռիչքներով էլ հայտնագործություններ, էլ նորարարություններ ու բացահայտումներ են կատարվում, կյանքը շատ արագ առաջ է ընթանում, իսկ ընթերցանությունը մղվում է ետ: Բոլորս նախընտրում ենք ամեն ինչ անել էլեկտրոնային եղանակով՝ երբեմն ճիշտ չկիրառելով տեխնիկան, որը վնասում է մեզ: Իմ կարծիքով, ընթերցանությունը, մանավանդ՝ թղթայինը, արդեն առաջին տեղերում չէ, քանի որ մեր օրերում բոլորին գրավում են, այլ սոցկայքերը, համացանցը և այլն: Ասեմ, որ ինքս շատ եմ օգտվում համակարգչից, համացանացից, սակայն, եթե այն շատերի մոտ կախվածություն կարող է առաջացնել, ինձ դա չի սպառնում: Մեծ մասամբ համակարգիչը ինձ համար իմ ուսումնական գործիքն է: Ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջում, որտեղ ուսուցումը համակարգչային և այլ տեխնիկական միջոցներով է: Հիմա իմ օրինակը՝ ես ամեն օր կազմում եմ իմ օրվա ռեժիմը, պլանավորում եմ օրս.

* Առավոտյան գնում եմ քոլեջ՝ դասի:

* Դասերի ընթացքում պարտադիր գործածում եմ համակարգիչ:

* Դասերից հետո լինում եմ մաքուր օդում, շփվում ընկերներիս հետ, վոլեյբոլ խաղում:

* Ընթերցանությամբ զբաղվում եմ երեկոյան՝ համացանցում: Սիրում եմ կարդալ նորություններ, հոդվածներ, պատմվածքներ:

Փորձում եմ կախվածություն ձեռք չբերել համակարգչից, կարողանում եմ և սիրում եմ ընկերներիս և մարդկանց հետ շփումը կենդանի, ոչ վիրտուալ:

Նորից վերադառնամ ընթերցանությանը. Արդյոք այն մեզ օգնո՞ւմ է ինչ-ինչ հարցերում, ազդո՞ւմ է մեր կյանքի ընթացքի վրա: Դե իհարկե, ինչպես ասացի վերևի հատվածում՝ մեզ թվում է, թե այն ոչինչ չի տալիս, (ի դեպ, ես էլ էի այդ կարծիքին), սակայն հիմա, երբ շատ եմ ընթերցում, հասկանում եմ, որ այն ակներև փոփոխություններ է առաջացրել ինձ մոտ: Օրինակ՝ մտքի զարգացում, բարձր ինտելեկտ, բառապաշարի հարստացում, ճիշտ խոսելու ունակություն: Նաև՝ ազատվել եմ նախկինում ունեցած բարդույթներից. այժմ ազատ արտահայտվելու խնդիր չունեմ, քանի որ արդեն կարողանում եմ հստակ խոսել և ճիշտ մտածել ու շարադրել մտքերս:

Սերը ընթերցանության նկատմամբ պետք է զարգացնել փորք տարիքից: Ինչու՞ : Շատերից եմ լսել, որ մանկության հուշերում իրենց մեջ պահպանվել են պահերը, երբ ծնողները հեքիաթներ են կարդացել, ու դա իրեն մեծ բավականություն է պատճառել: Ինչ խոսք, ընթերցանությունը մեզ բավականություն է պատճառում ցանկացած միջավայրում: Եթե երեխային փոքր հասակից կարողանանք սովորեցնել ընթերցել, ապա դա նրանց լավ հիմք կլինի ապագա գործունեության համար: Ընթերցանությունը երեխաներին օգնում է հաղորդակցության կամ փոխհարաբերությունների մեջ, ի դեպ, ոչ միայն երեխաներին: Ասեմ որ, ընթերցանությունը նաև հանգստանալուն և քնելուն տրամադրվելու լավագույն միջոցներից մեկն է։ Էմորի համալսարանի գիտնականներն ապացուցեցել են, որ ընթերցելուց հետո մարդու ինտելեկտի մակարդակը մի քանի օր շարունակ բարձրանում է։ Ուսումնասիրողները պնդում են, որ ընթերցանությունը ֆիզիոլոգիական մակարդակում մեծացնում է նյարդային բջիջներն ուղեղում։

Վերջում ՝ ընթերցեք, լինի հեքիաթ, առակ, թե ծավալուն վեպ ու հոդված:

Оставьте комментарий

2 комментария

  1. Մայիսյան հավաքին ընդառաջ | Սոֆյա Այվազյան
  2. Ընթերցե՞լ, ինչո՞ւ | Own Site ♥

Оставьте комментарий