Բնության պահպանությունը

p1010196.jpg

Սահմանում  
<<Բնության պահպանությունը>> գիտություն է, որը էկոլոգիայի տեսական նախադրյալների հիման վրա գործնական միջոցառումներ է մշակում բնական հարստությունների և արդյունավետ օգտագործման, բնական էկոհամակարգերի բարելավման,բնության և հասարակության պահպանության մասին։
Փոխկապակցվածության սկզբունք — բնության մեջ բոլոր տեսակները փոխկապակծված են և մեկ տեսակի վերացումը իր հետ բերում է առնվազն 5 տեսակի վերացում, իսկ եթե բնական այս կամ այն համալիրները ենթարկվում են քայքայման՝ վերանում են մյուս բոլոր տեսակները։ Փոխկապակցվածության վառ օրինակ է Աֆրիկական մի քանի լճերում ապրող գետաձիում և ձկնորսության կապը։ Երբ տասնյակ տարին առաջաֆրիկյան լճերում ապրում էին բազմաթիվ գետաձիեր,     առատ էր նաև ձուկը։ Հետագայում ոչնչացվեցին գետաձիերը և շատ շուտով  վերացան ձկները։ Ձկնորսները դատապարտվեցին քաղցի։  Պարզվեց ձկների վերացման պատճառը։ Գետաձիերը ուտելով լճում աճում առատ բուսականությունը, կղանքը թափում էին լճերը,որը կեր էր ծառայում տարբեր կենդանիների համար, որոնք էլ իրենց հերթին կեր էին ծառայում ձկների համար։ Լճերում վերականգնվեցին գետաձիների թվաքանակը, վերականգնվեց նաև մարդկանց քաղցից փրկող ձկնորսությունը։ (далее…)

Հարանուններ

Վարք — (կենսագրություն) – վարկ (հեղինակություն)

Այգեբաց – (այգիները բացելու ժամանակը) – այգաբաց – (լուսաբաց)

Պճնանք – (զարդարանք) – պչրանք (կոտրատվել)
Շառաչուն (ածական) – շառաչյուն (գոյական)

Տեղիք տալ – (առաջացնել ) – տեղի տալ – (ընգրկել, զիջել)

Օրավուր — (օրեցոր) — օրավար — (մեկ օրվա վարելու հող)

Վերոբերյալ – (վերևում բերված) — վերաբերյալ – (մասին)

Բամբիշ – (թագուհի) — բամբիռ – (լարային գործիք)

Հրատարակչություն (հիմնարկ) – հրատարակություն – (նույն գրքի տարեր տարիների հրատարակելը)

Արվեստանոց — (Արվեստագետի աշխատանոց)– արհեստանոց (արհեստավորի աշխատանոց)

Վերաբերել – (ինչ որ բանի մասին) – վերաբերվել – (վարվել)

Հասկացություն – (տերմին) հասկացողություն – (մարդու հասկանալու ունակությունը)
Խթանում – (առաջ մղել) – Խցանում – (արգելակել)

Հրավեր — (միջոցառման) հրավերք – ([խնջույքի)
Խառնվել – (շփոթվել) – խռնվել – (հավաքվել)

Թոթովել (դժվարությամբ խոսել) – թոթվել – (ուսերը շարժել)

Հազվադեպ հանդիպող բառեր

Բագին — զոհասեղան
Բամբիշ — թագուհի, իշխանուհի
Բիլ — երկնագույն, կապույտ
Բույլ — աստղերի կույտ
Գարշապար — թույլ տեղ
Գեհեն — դժոխք
Գեղջուկ — գյուղացի
Գեղմ — բուրդ, ասր
Գինարբուք — խրախճանք, կեր ու խում
Գնարբուկ — ծաղիկ, բույս
Դժխեմ — անբախտ, չար, վատ, չարիք բերող
Դոնդող — ժելատին
Դրասանգ — ծաղկեպսակ
Դստիկոն — վերնատուն
Եդեմ — Դրախտ
Ելուզակ — ավազակ, կեղեքիչ, հարստահարիչ
Երկահուպ — բարձր շենք, երկնքին հպված
Զազիր — զզվանք առաջացնող, զզվելի, ստոր, գարշելի
Զամբիկ — մատակ ձի
Զեխ — շվայտ, ցոփ կյանքով ապրող
Զուգս — զարդարանք, արդուզարդ
Ընչազուրկ — ունեցվածքից զուրկ, սնանկ, չքավոր
Ընջուր — հմուտ, վարժված
Թաթառ — սատանի քամի, պտտահողմ
Թեփշի — ափսե, մատուցարան
Թնիջ — խաղողի կորիզ
Թվանիկ — հարուստ
Ժահր —  ցասուն,  մաղձ, բարկություն
Ժպիրհ — անամոթ, լկտի, լիրբ

Հագեցած օր Բուժականում …

20160514_134218

Մայիսի 13-ին սուրբ Երրորդության բակից քոլեջի մի խմբով ուղևորվեցինք հայրենագիտական ճամփորդության՝ Բուժական գյուղ: Ամեն մի ճամփորդության յուրովի տարբերվում է: Այս անգամ էլ բացառություն չեղավ: Բնություն, մաքուր օդ,  ընկերասիրություն, համացանցից կտրված մի լի օր և այլն: Երբ հասանաք բուժական առաջին բանը որ նկատեցի, եղավ բնության գեղեցկությունը. մի անբացատրելի գեղեցկություն: Մի փոքր հանգստից հետո քայլեցինք դեպի Թեղենյաց վանք: Մի քիչ դժվարություններով, բայց հասանք վանք: Այնտեղ միասին արտասանեցինք տերունական աղոթքը, այնուհետև վանքի շուրջը մի փոքր շրջելուց հետո վերադարձանք: Ճաշեցինք, իսկ հետո մի քանի սովորղներով, թույլտվություն ստանալուց հետո, որոշեցինք իջնել գետ և վարդավառ կազմակերպեցինք: Մի լավ թրջվեցինք, բայց ասեմ, որ շատ հետաքրքիր էր: Մի խոսքով օրը անցկացրեցինք շատ հագեցած:

OLYMPUS DIGITAL CAMERA

(далее…)

Սերը կույր է …

istock_000017144858small_2

Բարև Լանգ:
Ես անգլերենով եմ գրում, քանի որ ավելի եմ ուզում հմտանալ լեզվի մեջ և ներողություն եմ խնդրում՝ նամակիդ չպատասխանելու համար։ Երբ մենք ժամանեցինք Բոստոն, ես սկսեցի հաճախել դպրոց, նաև շատ աշխատանք ունեի  անելու։ Ես ատում եմ այս քաղաքը։ Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչ են մարդիկ խոսում։ Նրանց արտասանությունը  շատ տարօրինակ է։ Ես կարոտում եմ Շանհայը և մեր նվագախմբում նվագելը։  Փորձում եմ հմտանալ կիթառ նվագելու մեջ, բայց դիմացի հարևանը բարկանում է, քանի որ նրա աղջիկն  էլ ջութակ է նվագում, և ասում է, որ աղմուկը խանգարում է նրան։ Մի անգամ տեսա այդ աղջկա  սևեռուն հայացքը՝ պատուհանից ինձ նայելիս։ Մտածում եմ, որ նա ինձ  ատում է։ Նա իսկապես գեղեցիկ է….
Հե՛յ , ես ստիպված եմ դադարեցնել գրելը։  Մայրիկս հենց նոր վերադարձավ աշխատանքից, և ես չեմ վերջացրել տնային աշխատանքս։ Խնդրում եմ՝ շուտ պատասխանիր։ Ես ուզում եմ իմանալ՝  ինչ ես  անում Լոնդոնում։ Իսկ դու հասկանո՞ւմ ես նրանց։
Հ.Գ. Կարծում եմ՝ սիրահարվել եմ:
Դեշին անջատեց համակարգիչը և բացեց  անգլերենի գիրքը, բայց դժվարանում էր կենտրոնանալ անկանոն բայերի վրա։ Նա չէր դադարում մտածել դիմացի շենքի աղջկա մասին։ Աղջիկը ուներ գեղեցիկ աչքեր։ Նա բացեց իր ննջասենյակի պատուհանը և նայեց դեպի փողոց։ Աղջկա պատուհանը նույնպես բաց էր, և լսելի էր  ջութակի դասական երաժշտությունը։ Աղջիկը հրաշալի էր նվագում։ (далее…)

Love is Blind

istock_000017144858small_2

Hi Lang

I’m writing in English to practise. I’m sorry I didn’t answer your email. I started school the day after we arrived in Boston and I’ve got too much work to do. I hate it here. I can’t understand what people are saying. The accent is very strange.

I miss Shanghai and I miss playing in the band with you. I try to practise the guitar, but the neighbour who lives opposite is angry because his daughter plays the violin and he said the noise disturbs her. I saw her staring out of the window at me. I think she hates me too. She’s really beautiful…

Hey, I’ve got to stop. My mum just came back from work and I haven’t finished my homework.

Please write back soon. I want to hear about what you’re doing in London. Can you understand the accent?

Deshi

PS: I think I’m in love!

Deshi turned off the computer and opened his English book, but it was difficult to concentrate on irregular verbs. He couldn’t stop thinking about the girl in the building opposite. She had beautiful eyes. He opened his bedroom window and looked across the street. Her window was open too and he could hear her practising classical music on her violin. She was very good. “She probably hates rock music!” thought Deshi. “Have you finished your homework?” Deshi’s mum opened the door. “Quick! Dinner is in half an hour!” He wasn’t hungry. (далее…)

Հող

HandsSoilPlant.jpg

Ի՞նչ  է հողը: 
Քարոլորտի կարևոր բաղդրամաս է հողը: Հողը հատուկ բնական համակարգ է, որը ունի կենդանի և անկենդան բնությանն բնորոշ բազմաթիվ հատկություններ: Հողում փոխազդում են կոնսոլորտի հիմնական տարրերը՝ ջուրը, օդը և կենդանի օրգանիզմները: Հողը կազմված է լեռնային ապարների կիլիմիայի բասական և կենդանական օրգանիզմների բարդ փոխազդեցություների արդյունքում առաձացած մի քանի շերտերից: Վերին շերտը կամ վերին հորիզոնը կազմված է կենդանիների մնացորդներից, որոնք էլ առաջացնում են հումուս: Հողի կենդանի մասը կազմված է մանրէներից, անողնաշավորներից, փորող ողնաշարովներից: Հողի մեկ հեկտարի վրա բերրի շերտում բակտերյաների և սնկերի ընդհանուր զանգվածը կազմում է մոտովորոապես 5 տոննա: Մարդիկ օգտագործում են ցամաքի 10% որպեսզ վառելահող  իսկ 20% արոտավայր:

Ի՞նչ է հողի  էրոզիան:  
Հողի էրոզիան կատարվում է քամու և ջրի միջոցով: Վերջին տարիների տեղի է ունենում հողի քայքայում հետևյալ պատճառներով՝
1. Քաղաքների, գործարանների և ճանապարհների շինարարությամբ:
2. Արտադրական և կենցաղային թափոններով աղտոտում:
3. Թթվային անձրևներով աղտոտում:
4. Արգրագետ պարարտացնելով:
5. Ատոմակայանների վթարներից:

Վարժություններ

Անուղղակի — ուղղակի

1.  — Բերանդ փակիր, — ասացի ես: Քթով շնչիր
Ես ասացի.
—  Բերանդ փակիր, քթով շնչիր:
— Բերանդ փակիր, քթով շնչիր, — ասացի ես:

2. Այգեպանն ասաց.
— Ժլատ մի լինիր, սիրելիս, նուշը հենց նրա համար է, որ մարդիկ ուտեն:
— Ժլատ մի՛ լինիր սիրելիս, — ասաց այգեպանը, — նուշը հենց նրա համար է, որ մարդիկ ուտեն:
— Ժլատ մի՛ լինիր սիրելիս, նուշը հենց նրա համար է, որ մարդիկ ուտեն, — ասաց այգեպանը:

3.  Երաժիշտը պատասխանեց.
— Երեկ մտածում էի, որ կյանքս վերջացած է և ավելի լավ է մեռնեմ:
—  Երեկ մտածում էի, որ կյանքս վերջացած է և ավելի լավ է մեռնեմ, — պատասխանեց  երաժիշտը:
— Երեկ մտածում էի, որ կյանքս վերջացած է, — պատասխանեց երաժիշտը, — և ավելի լավ է մեռնեմ:

4.  —  Մեր տեղը ուղիղ է մենք իջնում ենք, — շշնջաց Արմանը, — նրանք հիմա բարձրանում են:
— Մեր տեղը ուղիղ է մենք իջնում ենք, նրանք հիմա բարձրանում են, — շշնջաց Արմանը:
Արմանը շշնջաց.
—   Մեր տեղը ուղիղ է մենք իջնում ենք, նրանք հիմա բարձրանում են:

5. — Ես վերարկուս չեմ հանում. այստեղ սարսափելի ցուրտ է, — բացատրեց Աշխենը:
— Ես վերարկուս չեմ հանում. — բացատրեց Աշխենը, — այստեղ սարսափելի ցուրտ է:
Աշխենը բացատրեց.
— Ես վերարկուս չեմ հանում. այստեղ սարսափելի ցուրտ է, —  (далее…)

Ջրոլորտ

-1-638.jpg

Ջրոլորտը Երկրի բոլոր ջրային պաշարների ամբողջությունն է: Օվկիանոսի միջին խորությունը 3,8կմ է, առավելագույնը` 11034(Խաղաղ օվկիանոսի Մարիանյան անդունդ): Ջուրը երկրագնդի ամենատարածված նյութն է: Ջուրն անհոտ, անհամ, անգույն, հաստ շերտում կանաչաերկնագույն երանգով թափանցիկ հեղուկ է: Գազային ջուրը կոչվում է գոլորշի, իսկ պինդը` սառույց: Ջուրը Երկրի ամենատարածված ամենաշարժուն նյութերից է: Մարդկային զարգացման սկզբնական շրջանում ջուրն օգտագործվել է խմելու և կենցաղային կարիքների, ավելի ուշ ոռոգման, նավագնացության, ձկնորսության համար:

Ընդհանրապես ընդունված է ջրոլորտը առանձնացնել Համաշխարհային օվկիանոսի և մայրցամաքային ջրերի: Ջրի մեծ մասը կենտրոնացված է օվկիանոսում և համեմատաբար քիչ մասը` գետերում և ստորգետնյա ջրերում: Ջրի որոշակի զանգված էլ մթնոլորտում է` ամպերի և գոլորշու տեսքով: Ջրոլորտի ծավալի 96%-ից ավելին կազմում են օվկիանոսներն ու ծովերը, մոտ 4%-ը` սառույցները և ձյունը, մոտ 0,02%-ն էլ ցամաքի մակերեսային ջրերը: Ջրի մի մասը գտնվում է պինդ վիճակում` սառցե, ձնային ծածկի և հավերժական սառեցվածության տեսքով: Մակերեսային ջրերը, որոնք համեմատաբար փոքր չափաբաժին են զբաղեցնում ջրոլորտի ընդհանուր ծավալում, որոշիչ են երկրային կյանքի համար և ջրամատակարարման ու ոռոգման հիմնական աղբյուրն են:

Ջուրն ունի բազմաթիվ հատկություններ: Դրանցից են շարժունակությունը, մեծ ջերմունակությունը, ծավալային փոփոխությունները տարբեր ագրեգատային վիճակների անցնելիս, լուծելու, ինքնամաքրվելու հատկությունները: Շարժունակությունը հեղուկ ջրի բնորոշ հատկանիշն է: Ջրի շարժումն տեղի է ունենում Երկրի ձգողականության ուժի, քամու, Լուսնի և Արեգակի ձգողության հետևանքով: (далее…)

Քարոլորտ (լիտոսֆերա). Երկրի ներքին կառուցվածքը

image_690

Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասերի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝միջնապատյանը, ապա՝երկրակեղևը:
Միջուկը կազմված է երկու շերտից ՝ներքին և արտաքին: Միջուկի ջերմաստիճանը հասնումէ 5000 աստիճանի: Միջուկից դեպի երկրակեղև ջերմաստիճանը նվազում է: Ներքին միջուկը պինդ վիճակում է, արտաքինը’ կիսահեղուկ: Միջուկը կազմված է հիմնականում երկաթից և նիկելից:

Միջնապատյանը զբաղեցնում է Երկրի ծավալի մոտավորապես 4/5 մասը: Չնայած միջնապատյանի ջերմաստիճանը բավականին բարձր է’ մինչև 2900 °C, սակայն բարձր ճնշման պատճառով այն հիմնականում պինդ վիճակում է: Նրա վերին մասում փափկավուն շերտն է, որտեղ նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում են:
Երկրակեղևի հաստությունը ցամաքում կազմում է 30-80 կմ, իսկ օվկիանոսների հատակին’ 5-10 կմ: Այն կազմում է Երկրի ծավալի 1/100 մասը:
Երկրակեղևը կազմված է կարծր և փխրուն ապարներից: Կարծր ապարներեն, օրինակ’ քարերը, քարածուխը, քարաղը, փխրուն ապարներից են կավը, ավազը, տորֆը:
Ժողովրդական տնտեսության մեջ օգտագործվող ապարները կամ հանքանյութերն անվանում են նաև օգտակար հանածոներ:
Օգտակար հանածոներից են, օրինակ’ նավթը, քարածուխը, տորֆը, բնականգազը: Դրանք վառելանյութեր են:
Կարևոր օգտակար հանածոներ են նաև մետաղները։
Ապարներում կան նաև այնպիսի հանքանյութեր, որոնք իրենց բացառիկ գեղեցկության և եզակիության շնորհիվ համարվում են թանկարժեք քարեր: Այդպիսիք են, օրինակ’ ալմաստը, սուտակը, զմրուխտը:
Բնության ամենակարևոր պաշարներից է նաև հողը: Հողի կազմության մեջ գերակշռում են քայքայված լեռնային ապարների մասնիկները և հումուսը (բնահող): Վերջինս առաջանում է հարյուրամյակների ընթացքում կենդանական ու բուսական մնացորդների քայքայումից: Հողային շերտով ծածկված է Երկրի ցամաքային մակերևույթի գրեթե 9/10 մասը:
Երկրակեղևը և միջնապատյանի վերին մասը միասին կազմում են քարոլորտը: Այն Երկրի բաղադրիչներից է:
Օվկիանոսներն ու ծովերը, լճերը, գետերը, աղբյուրները, արհեստական ջրամբարներն ու ստորերկրյա ջրերը կազմում են Երկրի ջրային բաղադրիչը’ ջրոլորտը:
Երկրի օդային բաղադրիչն անվանում են մթնոլորտ:
Կենդանի օրգանիզմներն իրենց միջավայրով հանդերձ կազմում են կենսոլորտը: Ինչպես տեսաք, Երկրի կառուցվածքի բաղադրիչներ են քարոլորտը, ջրոլորտը, մթնոլորտը, կենսոլորտը:
Հնուց ի վեր մարդիկ ձգտել են իմանալու, թե ինչ կա մեր մոլորակի ընդերքում: Այդ նպատակով դիմել են ուսումնասիրման տարբեր եղանակների: Օրինակ’ Երկրի ընդերքը հետազոտել են խոր հորատանցքեր փորելու միջոցով: Երկրի ընդերքի մասին տեղեկություններ ստացել են նաև բնական երևույթների ուսումնասիրության ընթացքում: Օրինակ’ հրաբուխների ժայթքումները և տաք աղբյուրների գոյությունը հիմք են տվել եզրակացնելու, որ Երկրի խորքում նյութերը տաք և հալված վիճակում են: