Բնության պահպանությունը

p1010196.jpg

Սահմանում  
<<Բնության պահպանությունը>> գիտություն է, որը էկոլոգիայի տեսական նախադրյալների հիման վրա գործնական միջոցառումներ է մշակում բնական հարստությունների և արդյունավետ օգտագործման, բնական էկոհամակարգերի բարելավման,բնության և հասարակության պահպանության մասին։
Փոխկապակցվածության սկզբունք — բնության մեջ բոլոր տեսակները փոխկապակծված են և մեկ տեսակի վերացումը իր հետ բերում է առնվազն 5 տեսակի վերացում, իսկ եթե բնական այս կամ այն համալիրները ենթարկվում են քայքայման՝ վերանում են մյուս բոլոր տեսակները։ Փոխկապակցվածության վառ օրինակ է Աֆրիկական մի քանի լճերում ապրող գետաձիում և ձկնորսության կապը։ Երբ տասնյակ տարին առաջաֆրիկյան լճերում ապրում էին բազմաթիվ գետաձիեր,     առատ էր նաև ձուկը։ Հետագայում ոչնչացվեցին գետաձիերը և շատ շուտով  վերացան ձկները։ Ձկնորսները դատապարտվեցին քաղցի։  Պարզվեց ձկների վերացման պատճառը։ Գետաձիերը ուտելով լճում աճում առատ բուսականությունը, կղանքը թափում էին լճերը,որը կեր էր ծառայում տարբեր կենդանիների համար, որոնք էլ իրենց հերթին կեր էին ծառայում ձկների համար։ Լճերում վերականգնվեցին գետաձիների թվաքանակը, վերականգնվեց նաև մարդկանց քաղցից փրկող ձկնորսությունը։ Նման օրինակները բազմաթիվ են։ Բերենք օրինակներ մեր հանրապետությունից։ Հազարամյակներ շարունակ Հայկական լեռնաշխարհում փոխադարձ կապ է ստեղծել Հայկական մուֆլոնի,բեզոարյան այծի և ընձառյուծի միջև։ Ընձառյուծը հիմնականում սնվելով այդ տեսակներով կատարելագործել է նրանց ՝ դարձնելով ավելի արագավազ և դիմացկում, իր հերթին  կատարելագործվել է նաև ընձառյուծը, քանի որ միայն կատարյալ ուժեղ և ճարպիկ ընձառյուծին է հաջողվում որսալ լեռնային այդ տեսակներին։ Այդ բնական գործընթացին միջամտել է մարդը։ Նա անխնա որսացել է Հայկական մուֆլոնի և բեզոարյան այծին, իհարկե նաև ընձառյուծին։ Հետևանքը  եղել է այն,որ երեք տեսակն էլ կանգնած են  վերացման վտանգի տակ։ Բոլորին հայտնի է,որ ծաղիկների կողմից արտադրվող նեկտարը և ծաղկափոշին գրավում են փոշոտող միջատներին և որոշ չղջիկների և նրանց միջև սերտ կապ է ստեղծվել և այնպիսի կապ,որ մեկի վերացումը հանգեցնում է մյուսի վերացմանը։ Օրինակ ՝ Աֆրիկայում տարածված հսկա բաոբաբի ծաղիկների բուրմունքը հրապուրում է միայն արու չղջիկներ։Ուսումնասիրություները ցույց են տվել,որ բաոբաբի ծղիկների բումունքը նման է էգ չղջիկների, սեռական ցանկության շրջանում, արուներին գրավելու համար արտադրվող հոտավետ նյութերին։ Այդ զարմանահրաշ փոխկապակցվածությունը բարեբախտաբար հայտնաբերվել է, սակայն տեսակների միջևքանի՞ — քանի՞ այդպիսի նուրբ կապեր կան, որ դեռևս չեն ուսումնասիրվել։
Բնության հավասարակշռության սկզբունքը։ Երկարատև էվոլուցիայի ընթացքում բուսական, կենդանական, սնկերի, մանրէների խմբերի, ինչպես նաև նրանց շրջապատող բնության անկենդան տարրերի (Օդ,Ջուր,Ջերմություն,Լուսյ) միջև ձևավորվել է դինամիկ հավասարակշռություն,այստեղ ապրող տեսակները տեսանելի և անտեսանելի թելերով կապված են իրար հետ։ Բնական համալիրներում ձևավորված հավասարակշռությունը կարող է խախտվել որև է օտար տեսակ ներմուծելու կամ         որև է բաղադրամաս ոչնչացնելու դեպքում։ Գիտությանը մինչև հիմա չի հաջողվել հայտնաբերել ջրային հակինթի դեմ պայքարի միջոցը, որը պատահական ձևով ներմուծվել է ԱՄՆ և տարածվել մի շարք մարզերի գետերում, ջրավազաններում և ջրատարներում։ Բնության <<գործերին>> միջամտելիս պետք է հաշվի առնել ձևավորված հավասարակաշռությունը։
Տեսակների օգտակարության սկզբունքը։ Ցանկացած տեսակի կորուստ, ինչպիսի նշանակություն էլ նա ունենա այսօր անթույլատրելի է։ Տեսակառաջացումը եզակի, անկրկնելի, Անդարձելի, տևական էվոլյուցիայի գործընթաց է։ յուրաքանչյուր տեսակ մի յուրահատուկ գենոֆոնդ է (գեների համակցություն), որը բնության ամենաթանկ պարգևն է մարդուն։ Եթե այդ տեսակն այսօր նույնիսկ բացասական նշանակություն ունի, ապա վաղը, շատ հնարավոր է, որ նա ունենա մեծ նշանակություն։ <<Վնասակար>> և <<Օգտակար>> տեսակների հասկացությունը պետք է հանել գործածությունից։ Չկան բացարձակ օգտակար և բացարձակ վնասակար տեսակներ։ Բնության մեջ չկա այլ անդուր կենդանի ինչպիսին մոծակն է։ Սակայն մոծակները շատ ջրային ապրելավայրերում անփոխարինելի են։ Այինքն, եթե վերանան մոծակները, ապա այդ ապրելավայրը կքայքայեն։ ԱՄՆ-ում էրի լճի շրջակայքը համարվել է հանգստի հիանալի գոտի, միջավայր,սակայն մոծակները անհանգստացրել են հանգստացողներին։ Որոշել են վերջ տալ մոծակներին և դրա համար անցյալ դարշրջանի կեսերին օգտագործել են լայն տարածում գտած ԴԴՏ թունաքիմիկատը։ Լիճը սկսել էր նեխել և անդուր հոտը վանել էր հանգստացողներին։ Պարզվել է,որ մոծակների թրթուրները, սնվելով հատակի բուսական մնացորդներով, թույլ չեն տալիս, որ նրանք նեխեն, միաժամանակ մոծակների թրթուրները կեր են ծառայում ձկների, իսկ հասուն մոծակները ՝ թռչունների, երկկենցաղների համար։ Վերջերս ճապոնիայում ծովային բազմախոզանների նյարդային բջիջներից
սինտեզել են  պադան թույն, որը կոլորադյան բզեզի դեմ պայքարի արդյունավետ միջոց է։ Իշակաթնուկ ցեղի բազմաթիվ տեսակներ համարվում են անօգտակար մոլախոտային բույսեր։ Պարզվել է, որ իշակաթնուկի կաթնանման հյութը պարունակում է մեծ քանակությամբ ածխջրեր,որոնք իրենց քիմիական կազմով
նման են նավթին և կարող են փոխարինել բենզինին։ Շատ սնկերի տեսակներ իրենց մեջ պարունակում են մահացու նյութեր,որի համար կարելի է նրանց ոչնչացնել, սակայն հատուկ մշակման դեպքում  նրանցից ստանում են դեղանյութեր։ Մեր հանրապետությունում կան սնկերի, մանրէների, միջատների տեսակներ, որոնք դեռևս  չեն ուսումնասիրվել և չենք կարող ասել, թե նրանք ինչ նշանակություն ունեն։ Դժբախտաբար կարող է այնպես ստացեվել, որ այդ տեսակները ոչնչանան առանց նրանց ուսումնասիրման։ Այսպիսով,այսօրվա դրությամբ կենդանիների,բույսերի,սնկերի,մանրէների յուրաքանչյուր տեսակի գնահատականը պետք է լինի հետևյալը․բոլոր տեսակները պոտենցիալ օգտակար են, և որոնք անառարկելիորեն պետք է պահպանվեն։ Այստեղ կարող է օրինական հարց ծագել, իսկ չէ՞ որ շատ տեսակներ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Տեսակների վնասակարությունը մեծանում է այն ժամանակ, նրանց թվաքանակը կտրուկ աճում է, որը կատարվում է դարձյալ մարդու մեղքով։ Քանի որ նա խախտում է տեսակները կրճատելով վնասակարության աստիճանը կտրուկ կիջնի։
Անփոխարնելիության սկզբունքը 
Երբեք բնական եղանակով ստացված մթերքները ամբողջությամբ չեն կարող փոխարինել արհեստականով։ Մարդը հասարակության անդամ լինելով հանդերձ շարունակում է մնալ որպես կենսաբանական տեսակ։ Յուրաքանչյուր մարդու լիարժեք կենսագործունեությունը պայմանավաորված  է բնական մթերքներով և այն բոլոր գործոններով,որոնք պայմանավորվել են մարդու Էվոլուցիան և հարմարվածությունը միջավայրի պայմաններին։ Բերեք մեկ օրինակ։ Դիտարկումները ցույց են տվել, որ մարդիկ, որոնք կերակրվել են ոչ մայրական կաթով, ավելի հաճախ են հիվանդանում աղիքային հիվանդություններով և նյարդային խանգառումներով,քան այն մարդիկ,որոնք սնվել են մայրական կաթով։ Ներկայումս անփոխարինելության սկզբունքը հավաստում է տարբեր տիպի ալերգիկ հիվանդությունների լայն տարածումով՝ հատկապես բարձր զարգացած երկրներում։ Այդ ալերգիաները առաջանում և ուժեղանում են մեր սնունդը զանազան կասկածելի նյութերով հագեցնելու, մեր կենցաղը, մարդու համար անսովոր նյութեր մտցնելու ճանապարհով։ Մուշտակները,կտրողները,բժշկական միջոցները և ուրիշ այլ արհեստական նյութեր չեն կարող ամբողջությամբ փոխարինել բնական ճանապարհով ստացված նյութերին։ Այդ բոլորը մեկ անգամ  ևս վկայում են,որ մարդուն անրաժեշտ է կենդանի բնություն։ Անհրաժեշտ է, որ օրգանիզմները մեր մոլորակի վրա  լինեն կենդանի վիճակում,այլ ոչ թե թանգանարային նմուշներում կամ հավաքածուներում։
Բազմազանության սկզբունքը։ 
Մարդու համար ամենալավ հանգիստը բնության բազմազանության հետ շփվելն է։ Չկա մեկը, որը իր վրա զգացած չլինի ծաղկծ մարգագետնում զբոսնելու հմայքը, կամ անտառում սունկ, հատապտուղներ հավաքելու հաճույքը։ Հոգեբանները նկատել են, որ բնության մեջ զբոսնելու այդ ակնթարթային պահերը մարդուց վանում են սթրեսային վիճակենրը, որոնք առաջանում են մեծ քաղաքներում ապրելու ընթացքում։ Սակայն հարց է առաջանում։ հնարավ՞որ է արդյոք պահպանել այդ ամբողջ բազմազանությունը, որոնք մարդը ստացել է իր տրամադրության տալ, թե պետք է պատրաստ լինի տեսնելու,թե ինչպես է կյանքն օրըստրե աղքատանում մեր շրջապատում։ Կենսաբազմազանության պահպանման հնարավորության մասին ամենագլխավոր տեսական հիմնավորումն այն է, որ սկզբունքորեն հնարավոր է բացարձականապես բոլոր տեսակների գոյությունը և էվոլյուցիան մարդու կողքին։ կենդանի բնության հետ մարդու գոյատևելու հնարավորությունը որոշվում է մարդուկողմից կենդանի բնույաբ բազմազանության գոյատևման անհրաժեշտությունը հասկանալու մեջ։ Կենդանի բնության կողմից այդպիսի հնարավորությունը որոշվում է տեսակների փոփոխելիության հատկությունով,որը նրանց հնարավորություն է տալիս համարվելու փոփոխող պայմաններում։ Նման ադապտացիայի մասին օրինակները բազմազան են։ Սպիտակ արագիլը բնադրում և բազմանում է մարդու հարևանությամբ։ Սյուռը մոտեցել է մարդում և ապրում է քաղաքային այգիներում, ջրլող շատ թռչուններ Մոսկվա քաղաքի շատ լճակներում ավելի շատ են հանդիպում,քան քաղաքից դուրս լճակներում։ Բնության նկատմամբ մարդու հոգատար վերաբերմունքը կնպաստի կողք կողքի ապրելու կենդան բնության բազմազանության հետ։

Предыдущая запись
Следующая запись
Оставьте комментарий

Оставьте комментарий