Համացանցային լեզու

Համացանցային մշակույթը, մասնավորապես՝ «չաթերենը»՝ տարատեսակ ֆորումների, չաթերի, ստատուս-քոմենթային համակարգերի պաշտոնական լեզուն և սիրված բարբառն է:

Դե ի՞նչ, խոսենք համացանցային լեզվի մասին։
Այսպիսով՝ Հայաստանում, իմ կարծիքով գրեթե բոլորը խոսում են համացանցային լեզվով։ Կան բառեր, որոնք համացանցային են, սակայն օգտագործում ենք ռեալ կյանքում և այն գրեթե բոլոր հայ երիտասարդների մոտ դարձել է հայերեն ազգային լեզվի պես, չնայած, որ ազգային լեզվի և համացանցային լեզվի մեջ ակնհայտ տարբերություններ կան: Համացանցի լեզվում, ավելի ճիշտ մարդկանց լեզվով ասած «չաթերենում»,«հի հի» կան արտահայտություներ կամ բառեր որոնք օգտագործում ենք նաև ռեալ կյանքում, սակայն ոչ ավելի շատ, քան օգտագործում ենք համացանցում:
Ընդհանրապես մարդկանց մեծ մասի մոտ առկա է մի սովորություն՝ կրկնօրինակել միմյանցից կամ ինչ-որ բանից:
Օրինակ՝ արտահայտություններ կան, որոնք մարդիկ կրկնօրինակում են հումորային ծրագրերից:
Օրինակ՝ «ստե չես, ստե չես, ստե չես» , «Հըննն՜ն» «Դու արդեն խոսում ես», «չասես դու տենց բան, մի ասա ինձ տենց բաներ»: Այս արտահայտությունները մենք կրկօրինակում ենք հումորային ծրագրերից, և սրանք հաճախ օգտագործում ենք ռեալ կյանքում և համացանցում:
Համացանցային լեզվի մեջ ուղղագրական կամ կետադրական սխալները նկատելի չեն, քանի որ մենք՝ հայերս, սիրում ենք գրել լատինատառ, այդ իսկ պատճառով մեր գրվածքում չեն երևում կետադրական և ուղղագրական սխալները: Կետադրական նշանները սովորաբար դնում ենք ըստ ցանկության և հնարավոր է, որ այն տեղադրենք ոչ պիտանի վայրում, և այն բնականաբար սխալ չի համարվի:
Համացանցի լեզվի մեջ շատ գործածական են սմայլիկները: Դրանք մեզ օգնում են զգացմունքներ, էմոցիաներ արտահայտելու համար:
Կան նաև ավելի հակիրճ սմայլիկներ, այսինքն՝ սիմվոլներ:
))))) — այս սիմվոլը նշանակում է՝ ժպիտ
((((( — այս սիմվոլը նշանակում է, որ տրամադրության չկա:
Մենք նաև օգտագործում ենք թվեր, որոնք մեզ օգնում են բառն ավելի հակիրճ գրել:
Օրինակ՝ 4 – այս թիվը մենք գործածում ենք «չ» տառի փոխարեն:
Չկատարել — 4կատարել, չուզել — 4ուզել և այլն:
Երկու — 2 , երեք – 3, չորս — 4, հինգ — 5 թվերը – օգնում են շաբաթները գրելուն՝
Երկուշաբթի — 2շաբթի, երեքշաբթի — 3շաբթի, չորրեքշաբթի — 4շաբթի, հինգշաբթի — 5շաբթի:
8 – այս թիվը օգտագործում ենք, բառեր վերջի — ություն վերջածանցներ գրելու համար։
Գր8յուն – գրություն, հիվանդ8յուն- հիվանդություն, հաջող8յուն – հաջողություն և այլն:
Կան նաև բառեր, որոնք համացանցում ավելի հաճախակի ենք գործածում, քան ռեալ կյանքում: Օրինակ՝ «ազիզ», «կյանքս», «արևս», «սիրտս» և այլ այսպիսի բառեր:
Նաև շատ տարածված է ՝ LOL, Error, selfie, like, unlike, follow, anfollow, OMG, OK բառերը։ Սրանք ավելի շուտ անգլերեն բառեր են, որոնք դարձրել ենք հայկական համացանցային օգտագործման լեզու: (далее…)

Ստուգաբանություն

Հնդեվրոպական լեզուներ
Հնդեվրոպական լեզուները բաժանվում են 12 ճյուղի:

  1. Հնդկական ճյուղ – ճյուղի մեջ մտնում են հին հնդկերենը
  2. Իրանական ճյուղ – այն իր հերթին բաժանվում է երկու մասի
  3. Թոխարական լեզուներ
  4. Խեթական լեզուներ
  5. Սլավոնական լեզուներ
  6. Հայերեն
  7. Կելտական ճյուղ
  8. Ռոմանական ճյուղ
  9. Գերմանական լեզուներ
  10. Բալթիական լեզուներ
  11. Ալբաներեն
  12. Հունարեն

Ստուգաբանեք այս բառերը ՝

ԿնիքՓոխառություն՝ ակկադերեն kanīku(m) «կնքված փաստաթուղթ», kunukkum «կնիք»:
փորագրված նշաններով սարք՝ մի այլ բանի փորագրությունը դրոշմելու համար
կնիքի թողած դրոշմը՝ հետքը
որևէ բանի բնորոշ առանձնահատկությունը, որպես մի այլ բանի ներգործության՝ ազդեցության արդյունք, դրոշմ, նշան, հետք
ստինքի պտուկի շուրջը տարածվող շրջանակը
իգական բույսի սեռական նշանը, վարսանդ
ԿյանքԲնիկ հնդեվրոպական՝ *gueiu-nā-՝ *-n ածանցով. համարվում է հայկական կազմություն կեա-ից՝ —ան ածանցով, բայց հավանական է կեան— ձևի անմիջական հնդեվրոպական ծագումը: Ցեղակից լեզուներում պահպանվել են բայական կազմություններ՝ հին հնդկերեն jinvati, լիտվերեն gyvenù:
Տրեհայկական հեթանոսական տոմարի չորրորդ ամիսը։ Կապվում է Տիր աստծու անվան հետ:
ՄարդԲնիկ հնդեվրոպական՝ *mŗ-to-՝ *mer- «մեռնել» արմատից. հմմտ. հին հնդկերեն márta-, միջին պարսկերեն, սողդերեն mart, պարսկերեն mard, հունարեն μορτός` «մարդ» (Հեսիոքոս), βροτός` «մահկանացու», լատիներեն mors, -tis, լիտվերեն mirtis «մահ»:
Աստվածկրոնական պատկերացումներով՝ աշխարհն ստեղցող և կառավարող գերագույն էակ կամ բազմաստվածության մեջ՝ այդպիսի էակներից յուրաքանչյուրը
պաշտանմունքի արժանի անձ (փխբ․)
Տիար —  
Տիար բառը ծագում է տիայր կամ տէայր ձևից, որը կազմված է տէ — մեծ և այր — մարդ բառերից: Այսինքն՝ «մեծ մարդ»: Հետագայում տիայր-ի յ-ն ընկել է, և ստացվել է տիար հիանալի դիմելաձևը, որը թե՛ հնչողությամբ, թե՛ ստուգաբանորեն խիստ հայեցի է և հանձնարարելի:

Առաջադրանք լեզվաբանությունից

  1. Հայկական ի՞նչ բառարաններ գիտեք, նշեք նաև հեղինակները:
    Հայոց լեզվի հոմանիշների բառարան — Մուրադի Սուքիասյան
    Գրաբարի բառարան — Շահենի Հովհաննիսյան
    Միջին հայերենի բառարան — Միսակի Ավետիսյան
    Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան — Աշոտի Գալստյան
    Հայերեն բացատչական բառարարան — Ստեփան Մալխասեանց
    Հայերեն աշխարհաբար լեզուի բառարան — Պետրոս Վարդ. Ճիզմէճեան
    Հայերեն ուղղագրական-ուղղախոսական-տերմինաբանական բառարան — Հովհաննես Խաչատուրի Բարսեղյան
    2.Գրեք՝ ինչպե՞ս եք գործածում բառարանները (թղթային կամ էլեկտրոնային)
    Բառարանները գործածում եմ, այբենական կարգով։
    3.Ազգային լեզու և համացանցային լեզու (գրեք փոքրիկ ակնարկ):
    Ազգային լեզու, ազգորեն կազմավորված ժողովրդի լեզուն. պատմականորեն ձևավորված լեզվական այն ընդհանրությունը, որը միավորում է տվյալ ժողովրդի լեզվական միջոցների ամբողջությունը, ընդ որում, բացի գրական լեզվից, նաև բարբառներն ու խոսվածքները, ինչպես և սոցիալական ժարգոնները:
    Ազգի գրական լեզուն դիտվում է որպես ազգային լեզվի բարձրագույն ձև, արտահայտություն, որը կարող է լինել նաև պետական լեզու, եթե պաշտոնական ճանաչում է գտնում տվյալ ազգի, ժողովրդի պետականության սահմաններում: Ըստ այդմ էլ հաճախ գործածվում է` ազգային-պետական լեզու, ազգային-գրական լեզու:
    Համացանցային մշակույթը:

    4. Հայերենի ծագումը, հնդեվրոպական լեզու, դրա տրոհումից առաջացած լեզուներ (պատմական ակնարկ):
    Հայոց լեզուն համարվում է յուրատեսակ և ինքնատիպ: Այն պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի արևելյան խմբին և իր հատկանիշներով նման է սլավոնական, հնդիրանական և բալթյան լեզուներին: Իսկ Հայաստանի աշխարհագրական դիրքով բացատրվում է լեզվի նմանությունը որոշ արևմտյան հնդեվրոպական լեզուների հետ: Հայոց լեզուն դարերի ընթացքում չի դարձել «քարացած» լեզու, ինչպես օրինակ լատիներենն ու հնդեվրոպական լեզվախմբին պատկանող մյուս հնագույն լեզուն — հին հունարենը, այլ շարունակում է զարգանալ, լրացնելով իր բառացանկը նորանոր բառերով և քերականական փոփոխությունների է ենթարկվում, արդիականանալով և ժամանակակից ոգի ստանալով: (далее…)

Հայոց լեզվի ծագումը

Հայոց լեզուն համարվում է յուրատեսակ և ինքնատիպ: Այն պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի արևելյան խմբին և իր հատկանիշներով նման է սլավոնական, հնդիրանական և բալթյան լեզուներին: Իսկ Հայաստանի աշխարհագրական դիրքով բացատրվում է լեզվի նմանությունը որոշ արևմտյան հնդեվրոպական լեզուների հետ: Հայոց լեզուն դարերի ընթացքում չի դարձել «քարացած» լեզու, ինչպես օրինակ լատիներենն ու հնդեվրոպական լեզվախմբին պատկանող մյուս հնագույն լեզուն-հին հունարենը, այլ շարունակում է զարգանալ, լրացնելով իր բառացանկը նորանոր բառերով և քերականական փոփոխությունների է ենթարկվում, արդիականանալով և ժամանակակից ոգի ստանալով:

Իր լեզվախմբում հայոց լեզուն համարվում է հնագույն գրավոր լեզուներից մեկը: Գրավոր խոսքը  Հայաստանում սկսել է զարգանալ 4-րդ դարավերջին, հայկական այբուբենի ստեղծման հետ միաժամանակ: Գրավոր լեզուն հիմք դրեց թարգմանչական գործունեությանը: Սկսեց թարգմանվել մեծ քանակությամբ հոգևոր գրականություն այլ լեզուներից: Ի շնորհիվ դրա, մինչ մեր օրերն են հասել անտիկ գրականության գոհարներ, հայերեն թարգմանված և մենք դրանք փոխանցում ենք հաջորդ սերունդներին, քանի որ այդ թարգմանությունների բնօրինակները վաղուց ոչնչացված են: Առաջին հայ թարգմանիչը համարվում է
Մեսրոպ Մաշտոցը , իսկ առաջին հայերեն թարգմանված գիրքը Աստվածաշունչն է:

5-րդ դարի սկզբին Հայաստանում  արդեն  գրվել էին  40 ստեղծագործություններ: Դրանք գրվել էին գրաբար հայերենով: Գրաբարը հնագույն հայոց լեզուն է, որն իր հնչողությամբ և բառակազմական բարդ կանոններով նման է հին հունական և լատիներեն լեզուներին , ինչպես նաև հին գերմաներենին և հին սլավոներենին: Գրաբարը հնչողությամբ և քերականությամբ ամբողջական հայոց լեզու է, որի ստեղծման հիմքում ընկած է հնագույն հայերենի բարբառներից մեկը:

Հայոց լեզվի զարգացման հաջորդ փուլը դա միջնադարյան հայոց լեզուն է: 5-րդ դարում, գրաբարին զուգահեռ սկսեց օգտագործվել միջնադարյան հայոց լեզուն: Այս լեզվով շարադրվում էին բժշկական, գյուղատնտեսական ձեռնարկներ, պոեզիա: Այն դարձավ ժամանակի պաշտոնական կիրառելի լեզուն և կամաց սկսեց դուրս վանել գրաբարին: Միջնադարյան հայերենն էլ ժամանակի ընթացքում վեր ածվեց արդի հայոց լեզվի, որով այսօր աշխարհում խոսում են մոտ 10 միլիոն մարդ: (далее…)

Հովհաննես Թումանյան — Թմկաբերդի Առումը

tumanyan

ՆԱԽԵՐԳԱՆՔ

Հե՜յ, պարոննե՜ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՜ւն տիկնայք, ջահե՜լ տըղերք,
Լա՜վ ուշ դըրեք իմ խաղին:

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենամ
Էս անցավոր աշխարհից:

Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ:

Գործն է անմահ, լա՜վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՛կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար:

Չարն էլ է միշտ ապրում անմ՜եռ,
Անե՛ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին:

ԵՍ լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.
Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման.
Լավ արարքը, լավ մարդին:

Է՛յ, լա՜վ կենաք, ակա՜նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես:

I

Նադիր Շահը զորք հավաքեց,
Զորք հավաքեց անհամար,
Եկավ Թըմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար: (далее…)