Գրաբարի օլիմպիադա

Այր մի էր տանուտէր՝ որ տնկեաց այգի, եւ ցանգով պատեաց զնա, եւ փորեաց ի նմա հնձան, եւ շինեաց աշտարակ. եւ ետ զնա ցմշակս, եւ գնաց ի տար աշխարհ:  Իբրեւ մերձեցաւ ժամանակ պտղոյ, առաքեաց զծառայս իւր առ մշակսն՝ առնուլ զպտուղս նորա:  Եւ կալեալ մշակացն զծառայս նորա, զոմն տանջեցին, զոմն սպանին, զոմն քարկոծեցին:  Դարձեալ առաքեաց այլ ծառայս բազումս քան զառաջինսն, եւ արարին նոցա՝ նոյնպէս:  Յետոյ առաքեաց առ նոսա զորդի իւր, եւ ասէ. «Թերեւս՝ ամաչեսցեն յորդւոյ աստի իմմէ»:  Իսկ մշակքն իբրեւ տեսին զորդին, ասեն ընդ միտս. «Սա է ժառանգն, եկայք սպանցուք զսա, եւ կալցուք զժառանգութիւն սորա»:  Եւ առեալ՝ հանին զնա արտաքոյ քան զայգին, եւ սպանին:  Արդ՝ յորժամ եկեսցէ տէր այգւոյն, զի՞նչ արասցէ մշակացն այնոցիկ:  Ասեն ցնա` զչարսն չարաւ կորուսցէ. եւ զայգին տացէ այլոց մշակաց, որք տայցեն նմա զպտուղս ի ժամու իւրեանց:

Առաջադրանքներ.

  • Ընտրածդ առակից դուրս գրիր բառեր, որոնք գրվում և կարդացվում են տարբեր: Այդ բառերի օգնությամբ փորձիր տալ գրաբար տեքստի ճիշտ կարդալու մի քանի սահմանում:
    Զնա — ըզնա, պտղոյ — պտղո, զծառայս — ըզծառայս, իւր — յուր, Յետոյ  — հետո, յորդւոյ — հորդվա, յորժամ — հորժամ, զչարսն — ըզչարս, զպտուղս ի ժամու իւրեանց — ըզպտուղս ի ժամու յուրյանց
  • Փոխադրիր տեքստը աշխարհաբար:
    Կալվածատեր մի մարդ կար, որ մի այգի տնկեց, չորս կողմից ցանկապատեց այն, հնձանի համար փոս փորեց և աշտարակ շինեց, ապա այն վարձու տվեց մշակների, իսկ ինքը մեկնեց ուրիշ երկիր։  Երբ այգեկութի ժամանակը հասավ, իր ծառաներին ուղարկեց մշակների մոտ՝ բերքից իր բաժինն առնելու։ Մշակները, նրա ծառաներին բռնելով, մեկին ծեծեցին, մեկին սպանեցին, իսկ մյուսին էլ քարկոծեցին։ Այգու տերը դարձյալ ծառաներ ուղարկեց՝ թվով ավելի, քան նախկինները, բայց սրանց էլ նույն բանն արեցին։ Վերջում իր որդուն ուղարկեց նրանց մոտ՝ մտածելով. «Թերևս իմ որդուց քաշվեն»։ Բայց մշակները, երբ տեսան որդուն, իրենց մտքում ասացին. «Սա է ժառանգը, եկեք սպանենք սրան, որպեսզի տիրանանք նրա ժառանգությանը»։ Եվ բռնելով նրան՝ այգուց դուրս հանեցին ու սպանեցին։ Արդ, երբ այգու տերը գա, ի՞նչ կանի այդ մշակներին։ Այդ չար մշակներին անկասկած կսպանի և այգին վարձու կտա ուրիշ մշակների, որոնք նրա բերքի բաժինը նրան կտան իր ժամանակին։ 
  • Մեկնաբանիր ընտրածդ առակը:
    Իմ կարծիքով առակի շնորհիվ պետք է սովորել խղճալ և չարությամբ չլցվել, իսկ չարին թողնենք Աստծո հայեցողությանը:
  • Փորձիր գեղեցիկ և անսխալ կարդալ առակը, ձայնագրիր:
    Առակի ձայնագրությունը կարող եք լսել այստեղ

    II. Տրված են աղոթքների վերնագրերը և աղոթքներ: Վերնագրերից յուրաքանչյուրը դիր համապատասխան աղոթքից առաջ:
    «Խնդրանք իմաստության», «Առավոտյան աղոթք», «Աղոթք ճաշից առաջ», «Աղոթք աշխատանքն սկսելուց առաջ»

    «Առավոտյան աղոթք» 
    1.  Գոհանամք զքէն, Տէր Աստուած մեր, որ զարթուցեր զմեզ ի հանգստենէ քնոյ շնորհիւ ողորմութեան քո: «Աղոթք աշխատանքն սկսելուց առաջ»
    2.   Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ, Տէր, եւ զգործս ձեռաց (մտաց) մերոց յաջողեա մեզ, ամէն:«Խնդրանք իմաստության»
    3. Իմաստութիւն Հօր, Յիսուս, տուր ինձ իմաստութիւն՝ զբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, բանից եւ ի գործոց փրկեա զիս: «Աղոթք ճաշից առաջ»
    4. Ճաշակեսցուք խաղաղութեամբ զկերակուրս որ պատրաստեալ է մեզ ի Տեառնէ: Օրհնեալ է Տէր ի պարգեւս իւր: Ամէն: III. Ընտրիր վերևի աղոթքներից մեկը և կատարիր առաջադրանքները.5.   Բացատրիր, թե ինչ նշանակություն ունի ընտրածդ աղոթքը, ինչքանով է այն կարևոր, որն է դրա անհրաժեշտությունը:

    «Խնդրանք իմաստության»  աղոթքը մարդկանց օգնում է, որ ամեն ժամանակ Աստված նրանց տա իմաստություն, որ օգնի մարդկանց բարի բաներ խորհելու, խոսելու և գործելու, և ասում, որ Տերը  մարդկանց ազատի  չար ու վատ քայլերից:
    Աղոթքը. այն կարևոր է, որովհետև մարկանց մի մասը աշխարհին և ընդհանրապես կյանքին չար կամ վատ աչքերով են նայում: Աշխարհում կան մարդիկ, ովքեր քայլեր են անում առանց մտածվել
    և անում են բաներ, որոնք ուղղակի անիմաստ են այս աշխարհում:
    Իսկ աղոթքը իմ կարծիքով  անհնրաժեշտ է յուրաքանչյուրին: Այս աղոթը օգնում է, որպիսզի մի բան անելուց առաջ լավ մտածես և հասկանաս դրա իմաստը  և էությունը: :   
  •  Հատկապես ո՞ր արտահայտությունը կառանձնացնես աղոթքից՝ որպես կարևոր խոսք. հիմնավորիր: Աղթոքից առանձնացնում եմ սա՝
    Իմաստութիւն Հօր, Յիսուս, տուր ինձ իմաստութիւն՝ զբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ.
    Ընտրեցի սա, քանի որ պետք է ինչ-որ կաևոր գործ անելուց առաջ միշտ խնդրել իմաստություն, և կարողանալ նաև շնորհակալ լինել, որպիսզի  Տերը քեզ այն հաջորդ անգամ նույնպես տա:
     ·
    Ընթերցիր, ձայնագրիր աղոթքը:
    Աղոթքի ձայնագրություն լսեք այստեղ: 

 

Предыдущая запись
Следующая запись
Оставьте комментарий

Оставьте комментарий