Հետաքրքիր փաստեր լեզուների մասին

1. Մեքսիկայում կա մի լեզու, որը կարող է ընդմիշտ անհետանալ, քանի որ այդ լեզվով խոսում են միայն երկու հոգի:
2. Ամերիկյան բնիկների զունի ցեղի լեզուն որոշ չափով հիշեցնում է ճապոներենը: Վերջին ուսումնասիրությունները հաստատել են կենսաբանական նմանություններ այս երկու խմբերի միջեւ:
3. Հարավային Աֆրիկայում կա 11 պաշտոնական լեզու:
4. Աստվածաշունչն ամենաշատ թարգմանված գիրքն է աշխարհում: Այն թարգմանվել է աշխարհի 2454 լեզուներով:
5. Ամենաշատ թարգմանությունների թվով երկրորդ տեղում է «Պինոկիոն»:
6. Արչիներենում, որով խոսում են միայն Դաղստանի Չարոդինի շրջանի Արչին լեռնային գյուղում, յուրաքանչյուր բայի խոնարհման տարբերակները կարող են հասնել 1,5 միլիոնի:
7. Սիլբա լեզուն, որով խոսում են Լա Գոմերա կղզու բնակիչները (Կանարյան կղզիներ, Իսպանիա), ամբողջապես բաղկացած է սուլոցներից:
8. Աշխարհում ընդհանուր առմամբ հաշվվում է մոտ 7000 լեզու, որոնցից մոտ 2,400-ը կարող է ընդմիշտ անհետանալ: Մոտավոր հաշվարկներով յուրաքանչյուր 14 օր մահանում է մեկ լեզու:
9. Պապուա Նոր Գվինեայում խոսում են 840 լեզուներով, ինչը կազմում է մոլորակի բոլոր խոսակցական լեզուների 1/7-ը:
10. Ֆրիզերենը, որը պաշտոնական լեզու է Նիդերլանդների գրեթե 400 հազար բնակիչների համար, համարվում է ամենամատչելի լեզուն անգլախոս մարդկանց համար:
11. Ռոտոկաս լեզվի այբուբենը, որով խոսում են Բուգենվիլ կղզու 4000 բնակիչներ (Պապուա Նոր Գվինեա), ունի միայն 11 տառ եւ համարվում է ամենակարճ այբուբենն աշխարհում:
12. Իսկ ահա ամենաշատ տառերն ունի կխմեր լեզվի այբուբենը, որը համարվում է Կամբոջայի հիմնական լեզուն: Հաշվվում է այս լեզվի 72 տառ:
13. Կրիպտոֆազիան գաղտնի լեզու է, որով շփվում են մտերիմ մարդիկ, ինչպիսիք են երկվորյակները:
14. Չինարեն լեզվում (Մանդարին / Կանտոներեն) կա մոտ 50 հազար հիերոգլիֆ: Հստակ կարդալու համար անհրաժեշտ է իմանալ մոտ 2 հազար հիերոգլիֆ:

Աղբյուրը

Предыдущая запись
Следующая запись