Հայոց լեզվի ծագումը

Հայոց լեզուն համարվում է յուրատեսակ և ինքնատիպ: Այն պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի արևելյան խմբին և իր հատկանիշներով նման է սլավոնական, հնդիրանական և բալթյան լեզուներին: Իսկ Հայաստանի աշխարհագրական դիրքով բացատրվում է լեզվի նմանությունը որոշ արևմտյան հնդեվրոպական լեզուների հետ: Հայոց լեզուն դարերի ընթացքում չի դարձել «քարացած» լեզու, ինչպես օրինակ լատիներենն ու հնդեվրոպական լեզվախմբին պատկանող մյուս հնագույն լեզուն-հին հունարենը, այլ շարունակում է զարգանալ, լրացնելով իր բառացանկը նորանոր բառերով և քերականական փոփոխությունների է ենթարկվում, արդիականանալով և ժամանակակից ոգի ստանալով:

Իր լեզվախմբում հայոց լեզուն համարվում է հնագույն գրավոր լեզուներից մեկը: Գրավոր խոսքը  Հայաստանում սկսել է զարգանալ 4-րդ դարավերջին, հայկական այբուբենի ստեղծման հետ միաժամանակ: Գրավոր լեզուն հիմք դրեց թարգմանչական գործունեությանը: Սկսեց թարգմանվել մեծ քանակությամբ հոգևոր գրականություն այլ լեզուներից: Ի շնորհիվ դրա, մինչ մեր օրերն են հասել անտիկ գրականության գոհարներ, հայերեն թարգմանված: Առաջին հայ թարգմանիչը համարվում է` Մեսրոպ Մաշտոցը , իսկ առաջին հայերեն թարգմանված գիրքը` Աստվածաշունչը:

5-րդ դարի սկզբին Հայաստանում  արդեն  գրվել էին  40 ստեղծագործություններ: Դրանք գրվել էին գրաբար հայերենով:  Գրաբարը հնագույն հայոց լեզուն է, որն իր հնչողությամբ և բառակազմական բարդ կանոններով նման է հին հունական և լատիներեն լեզուներին , ինչպես նաև հին գերմաներենին և հին սլավոներենին: Գրաբարը հնչողությամբ և քերականությամբ ամբողջական հայոց լեզու է, որի ստեղծման հիմքում ընկած է հնագույն հայերենի բարբառներից մեկը:

Հայոց լեզվի զարգացման հաջորդ փուլը դա միջնադարյան հայոց լեզուն է:  5-րդ դարում, գրաբարին զուգահեռ սկսեց օգտագործվել միջնադարյան հայոց լեզուն: Այս լեզվով շարադրվում էին բժշկական, գյուղատնտեսական ձեռնարկներ, պոեզիա: Այն դարձավ ժամանակի պաշտոնական կիրառելի լեզուն և կամաց սկսեց դուրս վանել գրաբարին: Միջնադարյան հայերենն էլ ժամանակի ընթացքում վեր ածվեց արդի հայոց լեզվի, որով այսօր աշխարհում խոսում են մոտ 10 միլիոն մարդ:

Ժամանակակից հայոց լեզուն երկու ճյուղ ունի՝ արևմտյան և արևելյան: Արևելահայերենը հանդիսանում է գրական լեզու Հայաստանում, Հնդկաստանում և նախկին խորհրդային պետություններում ապրող հայերի համար: Արևմտահայերենը ԱՄՆ -ում, Իտալիայում, Ֆրանսիայում, Լիբանանում ապրող հայերի գործածական լեզուն է:  Ի տարբերություն արևմտահայերենի,  արևելահայերենը 1920-ական թվականներից համարվում է Հայաստանի Հանրապետության պետական լեզուն:

Աղբյուրը՝  համացանց:

Оставьте комментарий

Оставьте комментарий