Առակներ Օշոյի ներկայացմամբ

Օշոյի առակների թարգմանությունները՝ էլեկտրոնային գրքի տեսքով:

 

back-to-school

 

Ծաղկաձորյան պատում

Հունվարի 20-ին գիտագործնական հավաքի մեր կլոր-սեղան քննարկումից հետո ուղևորվեցինք Ծաղկաձոր ՝ երկօրյա ճամփորդության: Այցելեցինք Ծաղկաձորի միջնակարգ դպրոց՝  կրթական փոխանակումներ նախագծով: Ծանոթացանք սովորողների հետ, ներկայացրեցինք Դիջիթեք 2017-ը, նաև լուսաբանեցինք Գիտագործնական հավաքը: 16251547_1814173105499924_1663571762_o.jpg

(далее…)

Ինչպես շրջանցել կանոնները (Օշո)

 

Եթե մարդը բավականին հնարամիտ է, որպեսզի հիշի երեսուներեք հազար կանոն, նա նաև բավականին խելացի է, որպեսզի միշտ գտնի եղանակ՝ դրանք շրջանցելու: Եթե նա չի ցանկանում անել ստույգ որևէ բան, նա  միջոցը գտնում է:
Ես լսել եմ պատմություն  քրիստոնյա մի սրբի մասին: Ինչ-որ մեկը հարվածում է նրա դեմքին, որովհետև այդ օրն առավոտյան դասախոսության ժամանակ նա ասել էր. «Հիսուսն ասում է, եթե ինչ-որ մեկը հարվածում է քո մի այտին, դեմ տուր մյուսը»: Ներկաներից մեկը ցանկանալով ստուգել՝  ապտակում է ամբողջ ուժով: Այդ սուրբն իսկապես հավատարիմ էր իր խոսքին և  դեմ է տալիս  մյուս այտը: Սակայն այդ մարդը նույնպես հասարակ չէր և մյուս այտին ավելի ուժեղ է ապտակում: Այդ ժամանակ նրան սպասվում է անսպասելին.  սուրբը հարձակվում է  նրա վրա և սկսում ծեծել այնքան ուժգին, որ  մարդն ասում է.
— Ի՞նչ ես դու անում: Չէ՞ որ դու սուրբ ես և առավոտյան ասացիր, որ եթե ինչ-որ մեկը հարվածում է քո  այտին, դեմ տուր մյուսը:
Սուրբն  ասում է.
— Այո, բայց ես չունեմ երրորդ այտ: Եվ Հիսուսը դրա վրա կանգ է առնում: Հիմա ես արդեն ազատ եմ: Հիմա  կարող եմ անել այն, ինչ ուզում եմ: Հիսուսն այդ մասին  ոչինչ  չի հաղորդում:

Աղբյուրը

Չեմ կարող հավատալ

Եթե  աշխարհում դու նայես մարդկանց դեմքին,  ապա կզարմանաս, թե ինչո՞ւ են բոլոր մարդիկ այդպես տխուր: Ինչո՞ւ են նրանց աչքերն այնպիսին, կարծես կորցրել են իրենց հույսը: Պատճառը պարզ է. պատճառը կրկնությունն է: Մարդիկ խելամիտ են. կրկնությունը ստեղծում է ձանձրույթ: Ձանձույթը տխրություն է ստեղծում, որովհետև մարդը գիտի՝ ինչ կպատահի վաղը, վաղը չէ մյուս օրը… մինչև նա չհայտնվի գերեզմանոցում,  ամեն ինչ կլինի նույնը և կրկին նույնը:

Ֆինկելշտեյնը և Կովալսկին նստած էին պանդոկում և հեռուստացույցով նորություններ էին նայում: Լուրերով ցույց են տալիս մի կնոջ, ով կանգնած էր տանիքի եզրին և սպառնում էր ցատկել ներքև: Ֆինկելշտեյնն ասում է Կովալսկիին.

— Ահա, թե ես քեզ ինչ կասեմ: Եկեք խաղադրույք կատարենք. եթե նա թռչի, ես պիտի ստանամ 20 դոլար: Եթե նա չթռչի, ապա դու կստանաս 20 դոլար: Լա՞վ

— Լավ, — ասաց Կովալսկին:

Մի քանի րոպե հետո կինը թռչում է տանիքի եզրից և մահանում է: Կովալսկին հանում է իր  դրամապանակը և Ֆինկելշտեյնին տալիս է 20 դոլար:

Մի քանի րոպե հետո Ֆինկելշտեյնը շրջվում է դեպի Կովալսկին և ասում.

— Լսի′ր, ես չեմ կարող վերցնել քեզանից այս 20 դոլարը: Ես պետք է քեզ, խոստովանեմ. ես նայել եմ ցերեկվա լուրերը: Սա կրկնությունն էր:

— Ո′չ, ո′չ, — ասաց Կովալսկին, — պահիր քեզ գումարը, դու դրանք հաղթել ես անկեղծ և ճիշտ: Գիտես՝ ես նույնպես նայել եմ այս հաղորդումը՝ ցերեկը հեռուստացույցով:

— Դու նույպես դիտե՞լ ես, — զարմացավ Ֆինկելշտեյնը:- Իսկ այդ դեպքում ինչո՞ւ ընդունեցիր գրազը, որ այս կինը չի թռչի:

— Ես չէի կարողանում հավատալ, որ նա կլինի այնքան հիմար,  որ դա կանի երկրորդ անգամ:

Աղբյուրը

Անմեղություն

Առակ Օշոյի ներկայացմամբ

Սիրտը կարող է խոսել անգամ քարի հետ: Կատարյալ սերը ցույց է տալիս այդպիսի հրաշք: Ի սրտե դարձեք խելագար:

Սուրբ Ֆրանցիսկոս Ասիզկին լիովին կարող էր հայտվել գժանոցում՝ զրուցելով ծառերի հետ: Նա ասում էր նշենուն.

— Քույրի՛կ, ինչպե՞ս ես քեզ զգում:

Եթե նա ապրեր մեզ հետ, ձերբակալված կլիներ:

— Քույրի՛կ, ինձ համար երգի՛ր Աստծուն, — կարող էր ասել նշենուն:

Եվ նա ոչ միայն լսում էր նշենու երգը, զրուցում էր գետի և ձկների հետ,  նա պնդում էր, որ ձկները պատասխանում են իրեն: Զրուցում էր քարերի և ժայռերի հետ: Նրա խելագարությունն ապացուցելու համար ավելի ի՞նչ է պետք: Նա խելագար է: Բայց կարո՞ղ եք Ֆրանցիսկոս Ասիզկու նման  դառնալ խելագար:

Պարզապես պատկերացրեք՝ ունակություն լսել նշենու երգը, և սիրտը, որը կարող է խոսել ժայռի հետ, սիրտը, որը կարող է տեսնել Աստծուն շուրջն ամենուր, ցանկացած ձևով: Դա պետք է, որ լինի սիրտը՝ լի սիրով, և կատարյալ սերը ձեզ ցույց է տալիս այդ հրաշքը:
Բայց տրաբանական մտքի համար, իհարկե, այդ ամենն հիմարություն է:

Իսկ ինձ համար դրանք բավականին կարևոր բաներ են: Դարձեք խելագար: Եթե կարող եք դարձեք խելագար ի սրտե:

Աղբյուրը

Արքայական աստղագետը

26332_19720_big.jpg

Արքայական աստագետը
Առակ Օշոյի ներկայացմամբ

Դա տեղի է ունեցել Հունաստանում:  Մեծ աստղագետը՝ այդ ժամանակների ամենահայտնի աստղագետը, ընկավ ջրհորը, որովհետև գիշերը ուսումնասիրում էր աստղերը: Ճանապարհով քայլելիս ՝  նա մոռացել էր, որ կողքին ջրհոր է, և ընկավ նրա մեջ: Նրա ընկնելու ձայնը և ճիչը  գրավեցին մի ծեր կնոջ, ով ապրում էր մոտակայքի մի խրճիթում, նա դուրս թռավ և օգնեց նրան դուրս գալ ջրհորից: Աստղագետը շատ երջանիկ էր և ասաց.

— Դու փրկեցիր իմ կյանքը: Դու գիտես՝ ո՞վ եմ ես: Ես արքայական աստղագետ եմ: Իմ աշխատավարձը շատ բարձր է, նույնիսկ թագավորներն են ամիսներով սպասում, որպեսզի խորհրդակցեն ինձ հետ: Սակայն քեզ համար, ես կկանխատեսեմ քո ապագան: Վաղն առավոտյան արի իմ տուն, և ես գումար չեմ վերցնի:

Ծեր կինը ծիծաղեց և ասաց.

— Լսի՛ր, մոռացիր այդ մասին: Դու չես տեսնում անգամ այն, թե ինչ է ոտքերիդ տակ: Ինչպե՞ս կարող ես գուշակել իմ ապագան:

Աղբյուրը

Գեղեցկություն և Այլանդակություն

14572041_667035363464793_539816552_o

Գեղեցկություն և Այլանդակություն
Օշո

 Քո սերն իրականում սեր չէ: Այն խանդ է, սեփականության մի զգացում, ատելություն, զայրույթ, բռնություն. հազար ու մի բան, բայց ոչ սեր: Նրանք «հագնում են» սերը, քանի որ այս բոլոր իրերն այնքան տգեղ են, որ առանց դիմակի չեն կարող գոյատևել:

Ստեղծվել էր բառը, և Աստված ամեն օր աշխարհ էր ուղարկում նոր իրեր: Մի անգամ նա աշխարհ ուղարկեց Գեղեցկությանն ու Այլանդակությանը:  Ճամփորդությունը երկնքից երկրի վրա երկարատև էր. այն պահին, երբ նրանք ժամանեցին, վաղ առավոտ էր, և արևը բարձրանում էր:  Նրանք վայրէջք կատարեցին լճի մոտ և որոշեցին լողալ, քանի որ նրանց մարմինը և հագուստները փոշոտ էին:

Ոչինչ չիմանալով աշխարհի մասին (նրանք այնքան նոր էին)՝ նրանք հանեցին հագուստները և, ամբողջովին մերկ, թռան լճի սառը ջուրը: Արևը ծագեց, մարդիկ սկսեցին հայտվել: Այլանդակությունը մի կատակ արեց, երբ Գեղեցկությունը լողում էր լճի խորքերում, նա դուրս եկավ ափ, հագավ Գեղեցկության հագուստը և փախավ: Այդ ընթացքում Գեղեցկությունը հասկացավ. «Այդ բոլոր մարդիկ հավաքվեցին իմ շուրջը, իսկ ես մերկ եմ», — և սկսեց նայել շուրջը՝ փնտրելով հագուստը: Իր հագուստը կորել էր: Այլանդակությունը անհետացել էր, և Գեղեցկությունը մերկ կագնեց արևի տակ,  նրա շուրջը հավաքվեց ամբոխը: Չգտնելով ոչ մի ավելի լավ բան՝ նա հագավ Այլանդակության շորերը, և գնաց փնտրելու նրան, որպեսզի նորից փոխանակվեն հագուստներով:

Այս պատմությունն ասում է, որ նա դեռ փնտրում է: Սակայն Այլանդակությունը նենգ է ու շարունակում է խուսափել: Նա առաջվա պես հագնում է Գեղեցկության շորերը, իսկ Գեղեցկությունը քայլում է Այլանդակության շորերով:

Բոլոր իրերը, որոնք տգեղ են, դու անգամ մի պահ չես կարող կրել քեզ վրա, եթե տեսնես դրանց իրական բնույթը: Այդ իսկ պատճառով նրանք թույլ չեն տալիս իրենց տեսնել իրականում: Խանդը ձևացնում է որպես սեր, սեփականության զգացողությունը ստեղծում է սիրո դիմակ…

Աղբյուրը