Չեմ կարող հավատալ

Եթե  աշխարհում դու նայես մարդկանց դեմքին,  ապա կզարմանաս, թե ինչո՞ւ են բոլոր մարդիկ այդպես տխուր: Ինչո՞ւ են նրանց աչքերն այնպիսին, կարծես կորցրել են իրենց հույսը: Պատճառը պարզ է. պատճառը կրկնությունն է: Մարդիկ խելամիտ են. կրկնությունը ստեղծում է ձանձրույթ: Ձանձույթը տխրություն է ստեղծում, որովհետև մարդը գիտի՝ ինչ կպատահի վաղը, վաղը չէ մյուս օրը… մինչև նա չհայտնվի գերեզմանոցում,  ամեն ինչ կլինի նույնը և կրկին նույնը:

Ֆինկելշտեյնը և Կովալսկին նստած էին պանդոկում և հեռուստացույցով նորություններ էին նայում: Լուրերով ցույց են տալիս մի կնոջ, ով կանգնած էր տանիքի եզրին և սպառնում էր ցատկել ներքև: Ֆինկելշտեյնն ասում է Կովալսկիին.

— Ահա, թե ես քեզ ինչ կասեմ: Եկեք խաղադրույք կատարենք. եթե նա թռչի, ես պիտի ստանամ 20 դոլար: Եթե նա չթռչի, ապա դու կստանաս 20 դոլար: Լա՞վ

— Լավ, — ասաց Կովալսկին:

Մի քանի րոպե հետո կինը թռչում է տանիքի եզրից և մահանում է: Կովալսկին հանում է իր  դրամապանակը և Ֆինկելշտեյնին տալիս է 20 դոլար:

Մի քանի րոպե հետո Ֆինկելշտեյնը շրջվում է դեպի Կովալսկին և ասում.

— Լսի′ր, ես չեմ կարող վերցնել քեզանից այս 20 դոլարը: Ես պետք է քեզ, խոստովանեմ. ես նայել եմ ցերեկվա լուրերը: Սա կրկնությունն էր:

— Ո′չ, ո′չ, — ասաց Կովալսկին, — պահիր քեզ գումարը, դու դրանք հաղթել ես անկեղծ և ճիշտ: Գիտես՝ ես նույնպես նայել եմ այս հաղորդումը՝ ցերեկը հեռուստացույցով:

— Դու նույպես դիտե՞լ ես, — զարմացավ Ֆինկելշտեյնը:- Իսկ այդ դեպքում ինչո՞ւ ընդունեցիր գրազը, որ այս կինը չի թռչի:

— Ես չէի կարողանում հավատալ, որ նա կլինի այնքան հիմար,  որ դա կանի երկրորդ անգամ:

Աղբյուրը