Անմեղություն

Առակ Օշոյի ներկայացմամբ

Սիրտը կարող է խոսել անգամ քարի հետ: Կատարյալ սերը ցույց է տալիս այդպիսի հրաշք: Ի սրտե դարձեք խելագար:

Սուրբ Ֆրանցիսկոս Ասիզկին լիովին կարող էր հայտվել գժանոցում՝ զրուցելով ծառերի հետ: Նա ասում էր նշենուն.

— Քույրի՛կ, ինչպե՞ս ես քեզ զգում:

Եթե նա ապրեր մեզ հետ, ձերբակալված կլիներ:

— Քույրի՛կ, ինձ համար երգի՛ր Աստծուն, — կարող էր ասել նշենուն:

Եվ նա ոչ միայն լսում էր նշենու երգը, զրուցում էր գետի և ձկների հետ,  նա պնդում էր, որ ձկները պատասխանում են իրեն: Զրուցում էր քարերի և ժայռերի հետ: Նրա խելագարությունն ապացուցելու համար ավելի ի՞նչ է պետք: Նա խելագար է: Բայց կարո՞ղ եք Ֆրանցիսկոս Ասիզկու նման  դառնալ խելագար:

Պարզապես պատկերացրեք՝ ունակություն լսել նշենու երգը, և սիրտը, որը կարող է խոսել ժայռի հետ, սիրտը, որը կարող է տեսնել Աստծուն շուրջն ամենուր, ցանկացած ձևով: Դա պետք է, որ լինի սիրտը՝ լի սիրով, և կատարյալ սերը ձեզ ցույց է տալիս այդ հրաշքը:
Բայց տրաբանական մտքի համար, իհարկե, այդ ամենն հիմարություն է:

Իսկ ինձ համար դրանք բավականին կարևոր բաներ են: Դարձեք խելագար: Եթե կարող եք դարձեք խելագար ի սրտե:

Աղբյուրը

Արքայական աստղագետը

26332_19720_big.jpg

Արքայական աստագետը
Առակ Օշոյի ներկայացմամբ

Դա տեղի է ունեցել Հունաստանում:  Մեծ աստղագետը՝ այդ ժամանակների ամենահայտնի աստղագետը, ընկավ ջրհորը, որովհետև գիշերը ուսումնասիրում էր աստղերը: Ճանապարհով քայլելիս ՝  նա մոռացել էր, որ կողքին ջրհոր է, և ընկավ նրա մեջ: Նրա ընկնելու ձայնը և ճիչը  գրավեցին մի ծեր կնոջ, ով ապրում էր մոտակայքի մի խրճիթում, նա դուրս թռավ և օգնեց նրան դուրս գալ ջրհորից: Աստղագետը շատ երջանիկ էր և ասաց.

— Դու փրկեցիր իմ կյանքը: Դու գիտես՝ ո՞վ եմ ես: Ես արքայական աստղագետ եմ: Իմ աշխատավարձը շատ բարձր է, նույնիսկ թագավորներն են ամիսներով սպասում, որպեսզի խորհրդակցեն ինձ հետ: Սակայն քեզ համար, ես կկանխատեսեմ քո ապագան: Վաղն առավոտյան արի իմ տուն, և ես գումար չեմ վերցնի:

Ծեր կինը ծիծաղեց և ասաց.

— Լսի՛ր, մոռացիր այդ մասին: Դու չես տեսնում անգամ այն, թե ինչ է ոտքերիդ տակ: Ինչպե՞ս կարող ես գուշակել իմ ապագան:

Աղբյուրը