Հովհաննես Թումանյան. հոդվածներ

Tumanyan.jpg

Վերլուծություններ

  1. Հովհաննես Թումանյանի «Դառնացած ժողովուրդ» հոդվածը վերաբերվում է բոլոր մարդկանց: Հոդվածում Թումանյանը ներկայացնում է իր խորը ցավը մարդկանց մասին: Ասում է, որ բոլոր մարդիկ հանգամանքների բերումով դարձել են «Դառնացած»: Համաձայն եմ Թումանյանի այս մտքի հետ՝ «Գյուղացի ռանճպար մարդիկ են, հարևան, միասին մեծացած, իրար հետ օխտը բեռը աղ ու հաց կերած, բայց եթե մեկի արտը լավ է գալի կամ անասունը բազմանում՝ մյուսը նախանձից հիվանդանում կամ ինչպես իրենք են ասում՝ «արնով է ընկնում»»: Մարդիկ այնքան նախանձ են դարձել, որ անգամ իրենց հարազատներին կարող են նախանձել, նրանց կարող են ցանկանալ վատը:  Ընթերցելով հոդվածը՝ բոլորն էլ կզգան այդ ցավը, բոլորն էլ կգիտակցեն, որ հենց այդպես է: Բայց ոչ ոք չի մտածի, իսկ ինչպիսի՞ն է ինքը, մի գուցե հենց ինքդ ունես այդ խնդիրը: Հոդվածում ավելի շատ հավանեցի Թումանյանի արված համեմատությունը. «Էն հասարակ վարունկի թուփն ինչ է. հայտնի է, որ եթե նա էլ ոտի տակ է ընկնում՝ էլ նրա պտուղը չի ուտվում, էնքան է դառնանում»: Իսկապես այսպես է, երբ որևէ մեկը փորձում է քեզ վատ վերաբերվունք ցուցաբերել, փորձում է ոտքի տակ ընկնել, արդեն դառնանում է ամեն բան նրա հանդեպ: (далее…)