Բանկեր

bank-988164_960_720.png

Բանկը մի կառույց է, որի միջոցով որոշակի տոկոսով հավաքում են անհատ մարդկանց ձեռնարկությունների ֆինանսները կամ խնայողությունները ու ավելի բարձր տոկոսով տրամադրում են տարբեր սուբյեկտների։ Օրինակ՝ քաղաքացի Վարդան Վարդանյանն ունի մեկ միլլիոն դրամ խնայողություն։ Նա այդ գումարը տոկոսով տալիս է բանկին։ Օրինակ՝ տարեկան ութ տոկոսով։ Տվյալ անձը իր դրամը դնելով բանկ, ստանում է մոտ ութսուն հազար դրամի եկամուտ։ Սարգսյան Արմենը գալիս է բանկ և բանկից վերցնում մեկ միլլիոն դրամ վանկ։ Բանկը նրան տրամադրում է տարեկան տասնութ տոկոսով։ Իհարկե բանկերը պետական բյուջե վճարում են համապատասխան հարկեր։
Կենտրոնական բանկի գործառույթները.
1. Կենտրոնական բանկը կատարում է փողի շրջանառություն, որը կոչվում է Էմիսիա։
2. Կենտրոնական բանկը տրամադրում է նաև աշխատավարձները, թոշակները, կենսաթոշակները։
3. Կենտրոնական բանկը իր միջոցներով վարկեր է տրամադրում առևտրային մյուս բանկերին։
4. Կենտրոնական բանկը զբաղվում է գների կայունացման գործունեությամբ։
5. Կենտրոնական բանկը կարողանում է նաև կայունացնել սեփական արժույթը` դրամ, արտարժույթի հետ:
Ի՞նչ է արժեթուղթը։
Արժեթուղթը դրամին փոխարինող արժույթ է, որը մարդկանց, ձեռնարկություններին, անհատներին, պետություններին տրամադրող փաստաթուղթ է։ Արժեթուղթը նաև հաճախ անվանում են բաժնետոմս։ Օրինակ՝ որևէ կազմակերպություն ցանկանում է իր կազմակերպությունը վաճառել։ Թողարկում է արժեթղթեր, պարտատոմսեր։

Оставьте комментарий

Оставьте комментарий