Իմ Տերյանը

teryan

Բոլոր բանաստեղծները ունեն յուրահատկություններ: Բոլորն էլ ամեն մի մասով ինձ շատ դուր են գալիս, սակայն Վահան Տերյանը ինձ համար առաջնային է: Նրա բանաստեղծությունները կարդալիս կարծես իմ մասին գրված լինի ամեն ինչ: Չգիտեմ, Տերյանը արդեն դարձել է իմ Տերյանը: Այս շաբաթ մեզ մոտ տերյանական օրեր էին: Անցանք նրա բանաստեղծություններից, որոշները սովորեցինք անգիր: Դե ինչպես ասացի, ես Տերյանի բանաստեղծությունները շատ եմ սիրում, ուստի  առավել սիրելի բանաստեղծություն չունեմ, ուղղակի ինձ ամենից շատը դուր է եկել «Իմ գերեզմանին դուք չմոտենաք» բանաստեղծությունը: Չեմ կարող բացատրել, թե ինչու՞ հենց այդ բանաստեղծությունը: Այս օրերի ընթացքում սովորել եմ անգիր հետևյալ  բանաստեղծությունները` «Իմ խաղաղ երեկոն է հիմա», «Երբ վարդ ամպերի հրդեհն է դողում»,  «Հրաժեշտի խոսքերից», «Իմ գերեզմանին դուք չըմոտենաք»: Կարծում եմ, որ կշարունակեմ կարդալ ու ավելի խորը ճանանչել իմ Տերյանին:

Предыдущая запись
Следующая запись