Վճռորոշ Ճակատամարտեր

1. Գավգամելայի ճակատամարտ — Ք.ա. 331 թ. Հոկտեմբերի 1-ին: Տեղի է ունեցել Ալեքսանքդ Մակեդոնացու՝հույների և Պարսիկների թագավոր՝Դարեհ 3-րդի մեջ: Հաղթեցին հույները:

2. Մագնեսիայի ճակատամարտ — Ք.ա.190թ: Տեղի ունեցավ Հռոմի և Սելևկյանների միջև: Հաղթեց Հռոմը:

Թե Գավգամելայի թե Մագնեսիայի ճակատամարտերը հայ ժողովրդի համար ունեցան շատ մեծ նշանակություն: Երկու ճակատամարտերից հետո հայ ժողովուրդը վերականգնեց իր անկախությունը:

3.  Տիգրանակերտի ճակատամարտ- Ք.ա. 69 թ-ին հոկտեմբերի 6-ին : Տեղի է ունեցել Տիգրան Մեծի և  հռոմեացի զորավար Լուկոլոսի միջև: Հաղթեցին Լոկոլոսի զորքերը:

4. Սալամիսի ճակատամարտ — Ք.ա. 480թ -ին: Տեղի է ունեցել հունական զորքերի հրամանատար՝Թեմիստոկլեսի և Պարսկաստանի արքա՝ Քսերքսեսի միջև: Հաղթեցին հույները:

Դերանուններ

Այն խոսքի մասը. որը փոխարինում է գոյականին, ածականին և մակբային կոչվում է դերանուն: Դերանունները լինում են անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական-հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական:

ԵՍ ԴՈՒ  ՆԱ ԻՆՔԸ — ՄԵՆՔ ԴՈՒՔ ՆՐԱՆՔ ԻՐԵՆՔ

Անձնական դերանունները ունեն իրենց դեմքը, թիվը և հոլովը: Անձնական դերանունները ունեն իրենց առանձնահատուկ դերանվանական հոլովները:

Ուղղական — ես-դու-նա-ինքը-մենք-նրանք-իրենք:

Սեռական — իմ-քո-նրա-իր-մեր-նրանց-իրենց:

Տրական — ինձ-քեզ-նրան-իրեն-մեզ-նրանց-իրենց:

Հայցական — ինձ-քեզ-նրան-իրեն-մեզ-նրանց-իրենց:

Բացառական — ինձնից, ինձանից-քեզնից, քեզանից-նրանից-իրենից-մեզանից-նրանցից-իրենցից:

Գործիական — ինձնով-քեզանով-նրանով-իրենով-նրանցով-իրենցով:

Ներգոյական — իմ մեջ-քո մեջ-նրա մեջ-իր մեջ-նրանց մեջ-իրենց մեջ:

Փոխադարձ և Ցուցական դերանուններ

Հայերենի փոխադարձ դերանունները 4-ն են: Իրար, մեկմեկու, մեկմեկի, միմյանց: Սրանք ուղղական և ներգոյական հոլովներ չունեն:

ՈՒղղական -:

Սեռական — իրար, մեկմեկու, մեկմեկի:

Տրական — իրար, մեկմեկու, մեկմեկի, միմյանց:

Հայցական — իրար, մեկմեկու, մեկմեկի, միմյանց:

Բացառական — իրարից, մեկմեկուց, մեկմեկից, միմյանց:

Գործիական — իրարով, մեկմեկով, մեկմեկով, միմյանցով:

Ներգոյական -:

Ցուցական կոչվում են այն դերանունները, որոնք մատնացույց են անում առարկա,  առարկայի և գործողության հատկանիշ: Դրանք են՝ սա, դա, նա-սրանք, դրանք, նրանք-այս, այդ, այն-սույն, նույն, միևնույն, մյուս, այստեղ, այդտեղ, այնտեղ- այպես, այդպես, այնպես, նույպես, այսքանը, այդքանը, այնքանը, նույնքանը, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույպիսի:

Հարցահարաբերական դերանուններ

Հարցահարաբերական դերանունները` արտահայտում են հարցում, իրենց վրա կրում են հարցական նշան:

Հայերենի հարցական դերանուններն են՝ ո՞վ, ով՞քեր, ի՞նչ, ի՞նչեր, ո՞ր, որո՞նք, ինչ՞ու, ինչպիսի՞, որքա՞ն, ինչքա՞ն, ե՞րբ, ո՞րերորդ, քանի՞երորդ, որտե՞ղ, ու՞ր:

Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, բայց առանց հարցական նշանի: Սրանք օգտագրծվում են որպես շաղկապ բարդ ստորադասական նախադասության մեջ՝ միացնելով երկրորդական նախադասութունը, գլխավոր նախադասությանը: (далее…)

Դերանուններ

ՈՐՈՇՅԱԼ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐ

Հայերենի որոշյալ դերանուններն են՝ ողջ(ը), բոլոր(ը), ամբողջ(ը), յուրաքանչյուր(ը), յուրաքանչյուր ոք(ը), ամեն մի, ամեն մեկը, ամեն ոք, ամենայն, համայն:

ԱՆՈՐՈՇ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐ

Հայերենի անորոշ դերանուններն են՝ ոմն, ոմանք, մեկը, մի, որոշ, այլ, ուրիշ, մի քանի, մի քանիսը, ինչ-ինչ, ինչ-որ, երբևէ, երբևիցե, որևէ, որևիցե:

ԺԽՏԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐ

Հայերենի ժխտական դերանուննրն են՝ ոչ ոք, ոչ մեկը, ոչ մի, ոչինչ: