I CAN

IMG_20160607_083807635.jpg

Hello.I am Anushik. I am fourteen. My profession is operating translator. For the past four months, I attended this college. I can write an essay on the subject in English and speak a little in English. During our lessons we read interesting texts, translate them and discuss. Now I can read texts and answer the questions, make dialogues. I have compositions on these topics.

My Family
My Friend
Food
My Pet
About Myself
My Fafourite Sport
London
I am sure English is very important in our life and I do my best to learn it well.

Ես կարողանում եմ: Հայոց լեզու և գրականություն

12088352_1667106290198819_1304400016639774595_n

Արդեն 4 տարի է ինչ սեբաստացի եմ: Գիտեմ սեբաստացու կանոնները: Մեր կրթահամալիրում  մենք ունենք նախագծեր, որը սովորողը պետք է իրականացնի: Այս շաբաթ իրականացնում ենք « Ես կարողանում եմ» նախագիծը: Այս նախագծի շրջանակներում մենք ներկայացնում ենք այն, ինչը սովորել եք այս կիսամյակում: Այս կիսամյակում տարբեր առարկաներից ստացել եմ շատ գիտելիքներ: Հայոց լեզու, գրականություն առարկայից այս կիսամյակում ստացա բավականին գիտելիքներ: Սեպտեմբերից մինչ հիմա անցել ենք հետևյալը՝  Նահապետ Քուչակ, Վարդան Այգեկցի, Մխիթար Գորշ, Հայկ և Բել, «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Տիգրան և Աժդահակ»,  Մուշեղ Գալշոյանի «Սպասում» պատմվածքը, Լուսամփոփի պես աղջիկ, և այլն: Ես սովորեցի նրանց կենսագրությունը և մի քանիսի գրված բանաստեղծություններից:  Գրականության դասից ինձ նաև հանձնարարվեց Վահրամ Փափազյանի «Հետադարձ հայացք» գրքից տպագրել մի  հատված: Իսկ հայոց լեզվի դասերին մենք կատարում էինք տարբեր տեսակի առաջադրանքներ և այդ ընթացքում նաև գրում էինք տարբեր վերնագրերով շարադրություններ: Ահա և իմ շարադրությունները`  «Ամանորն իմ կյանքում, «Մի անսպասելի հանդիպում», «Ընկերություն», «Ես Սեբաստացի եմ»,  «Իմ ընտրած մասնագիտությունը»: Այս 4 ամսվա ընթացքում արդեն կարողանում եմ, որոշ չափով գրել հայերեն լեզվով ավելի գրագետ և կարողանում եմ ազատ մտքերս շարադրել: Այս ամենը կարող եք նաև տեսնել իմ բլոգի հայոց լեզու և գրականություն բաժնում:

Լուսամփոփի պես աղջիկ

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Ես կարողանում եմ: Բնագիտություն և Էկոլոգիա

Բնագիտություն և էկոլոգիա: 

Արդեն 4 ամիս է սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի `​ Քոոլեջում: Մեր կրթահամալիրում կան նախագծեր, որը սովորողը պարտադիր պետք է կատարի: Այս նախագծերի մեջ է մտնում նաև <<Ես կարողանում եմ>> նախագիծը: Այս նախագծի շրջանակններում մենք ներկայացնում ենք այն ինչ-որ կատարել ենք այս կիսամյակում: Իմ կարծիքով այս նախագիծը կարել է  մեկ այլ ձևով կոչել  հաշվետվություն: Այս 4 ամսվա ընթացքում շատ բան հասցրեցի սովորել բնագիտություն և էկոլոգիա առարկաներից: Այս ամիսների ընթացքում մենք անցել ենք`  ԳՄՕ,  ջրօգտագործում, անտառային ռեսուրսներ, մրգերի օգտակար հատկությունները և այլն: Շարունակությունը կարող եք կարդալ իմ բլոգում: Այսքանից հետո ես արդեն կարողանում եմ  ճիշտ սննվել, օգտակար խորհուրդներ տալ ընկերներիս: Այդ առարկաի շնորհիվ նաև կարողանում եմ,  հասկանալ թե ինչ վատ ազդեցություն է թողնում սխալ սնունդը մեր օգանիզմի վրա և այլն:

Ես կարողանում եմ: Հայոց պատմություն և Հասարակագիտություն

<<Ես կարողանում եմ>> նախագիծ: Հայոց պատմություն և հասարակագիտություն առարկաններից: 

Ես Անուշիկն եմ, 4 ամիս է ինչ սովորում եմ այս քոլեջում: Բոլոր առարկաներից այս 4 ամսվա ընթացքում շատ գիտելիքներ եմ ստացել: Ինչպես բոլոր առարկաներից,  հայոց պատմություն առարկայից նույնպես ստացել եմ շատ գիտելիքներ: Հայոց պատմության դասերի ընթացքում մենք սովորել ենք հետևյալ թեմաները` Արտավազդ թագավոր, Արշակունիների թագավորությունը, հայկական բնաշխարհՈւրարտու, վարչական բաժանում  և շարունակությունը կարող եք տեսնել իմ բլոգում: Հասարակագիտություն առարկայից նույնպես ստացել եմ շատ գիտելիքներ: Այս մի քանի ամսվա ընթացքում սովորեցի օրենքի կանոնադրության մի մասը: Այս ամիսների ընթացքում գրել ենք բազում կանոններ և այն սովորել ենք: Ահա և մի քանիսը` Ժառանգություն, քրեական պատասխանատվություն, մարդու իրավունքներ,  աշխատանքային պայմանագիր և շարունակությունը կարող եք տեսնել իմ բլոգի հասարակագիտություն բաժնում:

ԳՄՕ

ԳՄՕ. գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ, որը հաղորդում է բույսերին ամրություն, կայունություն, դրանք դիմանում են ավելի երկար, կարողանում են հեշտ հաղթահարել երկար ճանապարհները: Մեր օրերում, գյուղատնտեսության մեջ, կարևոր դեր են զբաղեցնում ԳՄՕ-ները: Բոլորիս էլ քաջ հայտնի է, որ Երկիր մոլորակը չի կարողանում ամբողջությամբ կերակրել մարդկությանը: Այդ իսկ պատճառով ի հայտ եկան ԳՄՕ-ները: Մոդիֆիկացված օրգանիզմները դիմանում են ավելի երկար, արագ են բազմանում, չեն «հիվանդանում»: Կարողանում են հեշտությամբ «հաղթահարել» երկրից-երկիր փոխադրումներ՝ չկորցնելով իրենց գեղեցիկ տեսքը:Իհարկե ցանկացած քիմիական միջամտություն վատթարացնում է օրգանիզմի ֆիզիոլոգիական ազդեցությունը: ԳՄՕ-ներն էլ բացառություն չեն: Դրանք հեշտությամբ  դառնում են չարորակ գոյացությունների, աղեստամոքսային  տրակտի, նյարդային համակարգի ախտահարման պատճառներ: Կարող են առաջացնել էկոհամակրգի խախտումներ: Այսպես կարտոֆիլի գենի մեջ «ներկցված» է վնասատուների համար մահացու թունավոր նյութ արտադրող բակտերիայի գեն: Եվ քանի որ կարտոֆիլի վրա այլ միջատներ էլ էն նստում, դրանք սկսում են ոչնչանալ. թիթեռներ, զատիկներ և նույնիսկ մեղուներ: (далее…)