Վահան Տերյան (3)

Վահան Տերյանի ձեռնագիրը:

df82eostyqu

 

Երաժշտությունը կյանքից լավ է: 

… Ես սարսափելի հոգնել եմ, ահա թե ինչ, իմ սիրելիս, իմ լավ, իմ բարի բարեկամ: Վերջին ժամանակներս հաճախում էի համերգների և համոզվեցի, որ երաժշտությունը կյանքից լավ է: Երաժշտություն լսելիս ես զգում եմ այն, ինչը երբեք ի վիճակի չեմ ոչ մի խոսքերով արտահայտել: Դա օրհնյալ արվեստ է, և երջանիկ են նրանք, ովքեր հաղորդակից են նրան: Վայելեք երաժշտությունը…

 ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

Ա. Միսկարյանին հասցեագրած նամակից:

s_yh9r6cuhk (далее…)

Վահան Տերյան (2)

Վահան Տերյանի անձնական արխիվը բանաստեղծի մահվանից հետո հայտնվել էր բանաստեղծի մտերիմներից Պողոս Մակինցյանի մոտ:Վերջինիս գնդակահարությունից հետո` 1938 թվականին արխիվը պահվում էր նախ իր կնոջ, ապա դստեր` Անահիտ Մակինցյանի մոտ` Մոսկվայում: Տասնամյակներ շարունակ գործադրված ջանքերը` մեր մեծագույն քնարերգուի արխիվը Հայաստան տեղափոխելու ուղղությամբ, հաջողության չէին հասնում, իսկ հիմա պարզվում է, որ այն արդեն 2-3 տարի է, ինչ Հայաստանում է` «Տերյան» մշակութային կենտրոնում: «Տերյան» մշակութային կենտրոնը պատրաստվում է հատվածաբար հրատարակել Վահան Տերյանի արխիվը:

Վիդիոն կարող եք դիտել սեղմելով այստեղ(далее…)