Հարցական-հարաբերական դերանուններ

Heyata-Dair-Sozler-II-hisse276164.jpg

Հարցական-հարաբերական դերանուններ: Սրանք արտահայտում են հարցում և իրենց վրա կրում են հարցական նշան:
Հայերենի հարցական դերանուններն են՝ ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր, ո՞ր, որո՞նք, ինչո՞ւ, ինչպե՞ս, ինչպիսի՞, որքա՞ն, ինչքա՞ն, ե՞րբ, ո՞րերորդ, քանի՞երորդ, որտե՞ղ, ո՞ւր:

Հարաբերական դերանունները՝ նույն հարցական դերանուններն են, բայց առանց հարցական նշանի: Սրանք օգտագործվում են որպես շաղկապ բարդ ստորադասական նախադասության մեջ՝ միացնելով երկրորդական նախադասությունը գլխավոր նախադասությանը:

Օրինակ՝  Ես մտա դպրոց, երբ դասը սկսվել եր:
Մենք գնացինք այնտեղ, ուր մեզ սպասում էին:
Այս դերանուններից առանձնահատուկ հոլովվում են միայնով և որորնք դերաննունները:
Ուղղական — ով, որոնք
Սեռական — ում, որոնց
Տրական — ում, որոնց
Հայցական — ում, որոնց
Բացառական — ումից, որոնցից
Գործիական — ումով, որոնցով
Ներգոյական — ում մեջ, որոնց մեջ