Բոլոր բանաստեղծները ունեն յուրահատկություններ: Բոլորն էլ ամեն մի մասով ինձ շատ դուր են գալիս, սակայն Վահան Տերյանը ինձ համար առաջնային է: Նրա բանաստեղծությունները կարդալիս կարծես իմ մասին գրված լինի ամեն ինչ: Չգիտեմ, Տերյանը արդեն դարձել է իմ Տերյանը: Այս շաբաթ մեզ մոտ տերյանական օրեր էին: Անցանք նրա բանաստեղծություններից, որոշները սովորեցինք անգիր: Դե ինչպես ասացի, ես Տերյանի բանաստեղծությունները շատ եմ սիրում, ուստի առավել սիրելի բանաստեղծություն չունեմ, ուղղակի ինձ ամենից շատը դուր է եկել «Իմ գերեզմանին դուք չմոտենաք» բանաստեղծությունը: Չեմ կարող բացատրել, թե ինչու՞ հենց այդ բանաստեղծությունը: Այս օրերի ընթացքում սովորել եմ անգիր հետևյալ բանաստեղծությունները` «Իմ խաղաղ երեկոն է հիմա», «Երբ վարդ ամպերի հրդեհն է դողում», «Հրաժեշտի խոսքերից», «Իմ գերեզմանին դուք չըմոտենաք»: Կարծում եմ, որ կշարունակեմ կարդալ ու ավելի խորը ճանանչել իմ Տերյանին:
Իմ Տերյանը
Posted by Anushik Aghajanyan on 23.02.2015
https://anushikaghajanyan.wordpress.com/2015/02/23/%d5%ab%d5%b4-%d5%bf%d5%a5%d6%80%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8/
Предыдущая запись
Հովհաննես Թումանյան
Հովհաննես Թումանյան
Следующая запись
Adobe Photoshop-ի ուսուցում
Adobe Photoshop-ի ուսուցում
Оставьте комментарий
5 комментариев
- «Կարդում ենք Տերյան, Թումանյան և Չարենց» նախագիծ | ghtamar
- Ես կարողանում եմ: Հայոց լեզու և Գրականաթյուն | Անուշիկ Աղաջանյան
- Վահան Տերյան (Տերյանական օրեր) | Անուշիկ Աղաջանյան
- Վահան Տերյան (Տերյանական օրեր, առցանց դաս) | Անուշիկ Աղաջանյան
aghajanyananushik
/ 11.05.2015Հեսա որ, գլուխդ ջարդել տամ… կհասկանաս, որ ԱՂՋԻՆ մերդ ու քուրդ են:
НравитсяНравится