Երկու անմոռաց օրեր

Սիրում եմ ճամփորդել, հատկապես ընկերներիս հետ: Այնքան հաճելի է, երբ կտրվում ես ամեն ինչից, օրինակ՝ համացանցից, սոց կայքերից և ընկնում ես մի այնպիսի միջավայր, որտեղ ձեռք ես բերում նոր ընկերներ, անցկացնում հիանալի օրեր, շնչում բնության մաքուր օդը, լինում իրական կյանքի մասնակից: Հունիսի 4-ին քոլեջի մի խումբ սովորղներով ուղևորվեցինք Ներքին Գետաշեն: Երբ տեղ հասանք մի փոքր հանգստից հետո, մեր գետաշենցի ընկերների հետ հաղթահարեցինք Արմաղան լեռը: Ասեմ, որ երկրորդ անգամ եմ ճամփորդում դեպի Գետաշեն, հաղթահարում Արմաղանը, և կրկին հիացած եմ: Լեռան բարձրությունը 2829մ է, իսկ գագաթին փոքր լիճ և գմբեթավոր եկեղեցի կա: Գետաշենում, որոշել էինք մնալ երկու օր և հենց այդպես էլ արեցինք: Մեզ իրենց տներում հյուրընկալեցին գետաշենի մեր ընկերները, իսկ արդեն հաջորդ օրը մեզ միացավ տիար Բլեյանը և շրջեցինք գյուղում, որպեսզի որոշեինք ամառային, արշավախմբային 2016 ճամբարի տեղը:

IMG_20160604_202205.jpg

IMG_20160605_083353.jpgIMG_20160605_102031

IMG_20160604_205633.jpgEastern 100%

Предыдущая запись
Оставьте комментарий

Оставьте комментарий